Ինչ ենք մենք ունենում, երբ հետեւում ենք Քրիստոսին . Հիսուսի պատասխանը
Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, որ երբ մենք թողնում ենք ամեն բան ու հետևում իրեն, համ այս ժամանակի մեջ ենք ամեն ինչ հարյուրապատիկ ստանում, համ հալածանք կրում, համ էլ գալիք աշխարհում հավիտենական կյանք ստանում: Մի անգամ Պետրոսը նրան ասաց.
«Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետեւից»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար եւ այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա՝ տներ եւ եղբայրներ եւ քույրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ հավիտենական կյանք»:
Մր 10:28-30
Մենք պիտի վարժվենք, որ Տեր Հիսուսին հետևելը նաև հալածանք է նշանակում ու չզարմանանք դրա վրա, այլ իմանանք, թե ինչ պիտի անենք այդ դեպքում:
Արմեն Հարեյան