«ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն դրել է բարի քեռու տեղ» /տեսանյութ/
ԵԱՀԿ Մինսկի խումբը իրեն դրել է բարի քեռու տեղ ու ուզում է իրար հետ կռվող երեխաներին բաժանել, թույլ չտալ, որ շարունակեն կռվել, բայց իրականում այս պատկերը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Կա՞ որևէ ուղի, որ մեզ տանում է դեպի խղաղություն. ահա այս հարցը եթե ինձ տաք, ես առաջինը կասեմ՝ չի հարելի հույսը դնել միջազգային կազմակերությունների վրա՝ հուսալով, որ նրանք պիտի խաղաղություն սերմանեն: 2004 կամ 2005 թվականին Վրաստանում Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում էր կազմակերպվել: Այդ ժամանակ Ալիևը փորձում էր լուծումներ գտնել՝ այս վիճակից դուրս գալու համար, բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ կտրուկ փոխվեց: Դա կասեցվեց հենց միջազգային կազմակերպությունների կողմից», – նշեց բանախոսը՝ հավելելով՝ միջազգային կազմակերպությունները առիթը բաց չեն թողել Ադրբեջանին հայկական կողմի դեմ սրելու համար. այնպես որ, Հայաստանն իր հույսը պիտի իր վրա դնի: