20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իսրայելական զենքի մատակարարումը Հայաստան կարող է իրականություն դառնալ. Ցինկեր

Հայ-իսրայելական համագործակցությունը նոր թափ է հավաքում։ Կողմերը ցանկանում են ընդլայնել համագործակցության հնարավոր ուղղությունները, գրում է Armeniasputnik.am-ը։ Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան – Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը համոզված է, որ գործակցությունը կարող է զարգանալ ցանկացած ոլորտում, այդ թվում՝ ռազմական։

Ցինկերը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է երկու պետությունների համագործակցության, «Հայաստան — Իսրայել» հասարակական համաժողովի, Ադրբեջանի «սև ցուցակի», Հայոց ցեղասպանության հարցում իսրայելցիների վերաբերմունքի, երկու ժողովուրդների նմանության մասին։

– Ինչպե՞ս եք հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։

— Մենք միջազգային դիտորդների կարգավիճակում ներկա էինք Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, մամուլի ասուլիս կազմակերպեցինք, որպեսզի ներկայացնենք մեր աշխատանքի արդյունքները։ Իմ խմբում ընդհանուր առմամբ տասը մարդ կար, բայց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սև ցուցակի մեջ է ներառել միայն ինձ, Էստոնիայի խորհրդարանի պատգամավորին և հունգարացի պրոֆեսորին։ Կարծում եմ, որ սև ցուցակի գոյությունը Ադրբեջանի խնդիրն է։ Ես գնացել եմ շարունակելու եմ գնալ Ղարաբաղ։ Այնտեղ ընկերներս են ապրում, այդ թվում՝ մանկության ընկերս՝ Պարգև Սրբազանը, որի հետ մենք ժամանակին ֆուտբոլ ենք խաղացել բակում (Ցինկերի մանկությունն ու պատանեկությունը Երևանում են անցել — խմբ․)։ Հիմա այդ ցուցակում 600 անուն կա, կարծում եմ՝ այնտեղ դեռ հազարավոր մարդիկ կհայտնվեն։ Ժամանակն է՝ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա, որ նման ցուցակները ոչինչ չեն փոխի․ մարդիկ կշարունակեն Ղարաբաղ այցելել։ Եվ այդ մարդկանց թիվն էլ հետզհետե կավելանա։

– Ի՞նչ գնահատական կտաք հայ-իսրայելական հարաբերություններին։

— Հարաբերություններն անսովոր են, բայց վերջին տարվա ընթացքում դրական միտում է նկատվում, ինչը Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքի արդյունքն է։ Հայաստանի կողմից խումբը ղեկավարում է Արտակ Զաքարյանը (այժմ Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարարը — խմբ․), Իսրայելի կողմից՝ Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովը։ Նրանք շատ գործ են արել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Իհարկե, երկրների միջև ապրանքաշրշանառությունը դեռ շատ քիչ է, ցամաքային և ջրային սահմաններ չկան, միան ավիահաղորդակցությունն է գործարկվել, սակայն մենք կարող ենք համագործակցել նաև այլ ոլորտներում, որոնք մեծածավալ բեռնափոխադրումներ չեն պահանջում։ Օրինասկ՝ IT ոլորտը. Հայաստանում հիանալի ծրագրավորողներ կան, կամ Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը՝ իսրայելական գիտական հայտնագործությունների կիրառմամբ։ Մենք կարող ենք համագործակցել ռազմական ոլորտում։

– Ռազմական ոլորտում շփման կետեր ունե՞ն մեր երկրները։

— Այսօր շատ քիչ։ Գաղտնիք չէ, որ Իսրայելն աշխարհում ռազմական տեխնիկայի ամենախոշոր արտահանողներից է։ Ւնձ հաճախ են հարցնում իսրայելական զենքը Ադրբեջանին վաճառելու մասին, իսկ Հայաստանի հետ այդ ոլորոտում նման հարաբերություններ չունենք։ Հայաստանն այդպիսի առաջարկ արել է, բայց ինչպես փոխանցում էին հայկական ԶԼՄ-երը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը հայտնել էր, որ իսրայելական զենքը թանկ է, և Հայաստանը դա չի կարող իրեն թույլ տալ։ Եթե Իսրայելից առաջարկ եղել է, ուրեմն դեպի Հայաստան ռազմաարդյունաբերական տեխնիկայի մատակարարումը իրական է։ Ամենակարևորը ցանկություն հայտնելն է։

– Ե՞րբ է առաջացել «Հայաստան

 — Իսրայել» համաժողովը հիմնելու գաղափարը։ — Երբ ես Քնեսեթի պատգամավեր էի, 1999 թվականին հիմնեցի «Իսրայել- Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խումբը։ Նման խումբ ստեղծվեց նաև Հայաստանում։ Որոշ ժամանակ անց նոր մարդիկ, նոր պատգամավորներ եկան և ամեն ինչ նորից սկսեցին։ Այդպես շարունակվում էր մինչև վերջերս։ Այդ պատճառով գաղափար առաջացավ, միջխորհրդարականան բարեկամության խմբերին զուգահեռ հասարակական Ֆորում ստեղծել, որը մշտապես կաշխատի։Մեր խորհրդարանների խոսնակները հավանություն տվեցին այդ գաղափարին։ Իսրայելական կողմից Ֆորումի նախագահը ես եմ, հայկական կողմից՝ գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը։ Մենք 45 տարվա ծանոթներ ենք և հեշտ հասկանում ենք միմյանց։ Ֆորումի աշխատանքի շրջանակում արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել՝ երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սեպտեմբերի սկզբին Իսրայելի պատգամավորները, հասարակական գործիչներն ու գործարարները Հայաստան կժամանեն՝ համագործակցության իրենց նախագծերով և առաջարկներով։ Հուսով եմ՝ հայկական կողմն էլ առաջարկները կունենա։ Մեր երկրների միջև պետք է զարգացնել զբոսաշրջությունը, հատկապես ավիահաղորդակցման մեկնարկից հետո։ Մեր ժողովուրդները պետք է միմյանց մասին ավելի շատ բան իմանան։ Բացի այդ, Հայաստանում կարելի է լավ հանգիստ անցկացնել, տեսնել հինն ու ժամանակակիցը։ Իսրայելում ևս կարելի է տեսնել ոչ միայն 2000-ամյա պատմություն ունեցող տեսարժան վայրեր, այլ նաև այն, ինչ ստեղծվել է վերջին 70 տարվա ընթացքում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ