01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դամբարաններ են թալանվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012թ. հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք քանդել և թալանել են երեք դամբարան: ՀՀ […]

Ճանապարհ են փակել.Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում

Արարատի մարզում արտակարգ իրավիճակ է. Ջրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը, ինչի հետևանքով էլ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղացիները բողոքում են՝ ասելով. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղնախարար Իգնատի Առաքելյանը մեզ հույս էին տալիս, որ գյուղացին ինչքան միրգ արտադրի, ոչ մի բան գետնին չի մնա, մինչդեռ վարկերով ողջ ծիրանի այգիները […]

Ադրբեջանը «հիբրիդային» պատերազմ է վարում

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի  26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սպիտակ քաղաքի՝ Շահումյան, Խնկոյան, Այգեստան 2, Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3, Մյասնիկյան, Ալեք  Մանուկյան, Առափնյայի, Թորոսյան, Ս.  Ավետիսյան`  ներքևի հատված, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց  փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Առևտրային գաղտնիք է.նախարարը մենաշնորհներից/տեսանյութ/

«Ներդրումների ծավալի մոտավորապես 37-40 տոկոսն արդեն իրականացվել է»,-այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով՝ իրավասու չի  անուններ հրապարակել, քան որ դա առևտրային գաղտնիք է:  Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, որ եթե ազատ մրցակցային պայմաններ լինեն, ներդրումները շատ կլինեն, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ պայմանները […]

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը

72 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գեւորգյանցը: Նրա մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: […]

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում և պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները, ինչին կարող են զգալիորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված