07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հանդուրժող եղեք. փոխնախարարը կարկուտից տուժած գյուղացիներին

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կարկուտից ավելի քիչ համայնքներ են տուժել: Արարատի մարզում 7 համայնքներ տուժել են կարկտահարությունից, կան անհատներ, որոնք 100 տոկոսով կորցրել են բերքը: Եկեք վատի մեջ էլ լավը տեսնենք: Բնությունը քիչ թե շատ այս տարի բարեհաճ է գտնվել»,-այսօր Արմավիրի մարզում հրավիրված քննարկման ժամանակ ասաց  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարը ընդգծեց, որ գյուղացիները հայտնվել են վատ իրադրության մեջ, քանի որ չեն կարողանում վարկերը մարել, նշում են, որ ուսանողների ուսման վարձերը վճարելու խնդիր կա:

«Հանդուրժող եղեք, որովհետև Հայաստանի հանրապետությունը այլ մարզեր էլ ունի, այլ համայնքներ էլ են տուժել ու ամեն բան դեռ ամփոփման փուլում է : Մենք չենք կարող չհաշվել, պետք է հաշվենք, որ նաև պետության վնասի չափը հասկանանք»,-նշեց փոխնախարարը:

Հրավիրված քննարկմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, իրավասու պաշտոնյաներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ