01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ֆրանսիահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը իր անվանական աստղը կունենա Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Շանսոնյեն՝ մի շարք հայտնի արվեստագետների հետ միասին, անվանական աստղ կունենա։ Այդ մասին տեղեկացրել է Փառքի ծառուղու ընտրական հանձնաժողովը, գրում է Asbarez-ը։ Հանձնաժողովի նախագահ Վին Դի Բոնան ասել է, որ սկզբանե սեփական աստղը ստանալուն հավակնել են հարյուրավոր մարդիկ, սակայն հունիսին կայացած հանդիպման շրջանակում ընտրվել են մի քանիսը: […]

«Մեր քաղաքացիների կյանքի որակը բարեփոխվելու է».վարչապետը խոստացավ

Այսօր կառավարության նիստի վերջում ,  գաղտնի ռեժիմի քննարկմանը անցնելուց առաջ , ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս  անդրադարձավ Ազգային ժողովի կողմից կառավարության հնգամյա ծրագրի ընդունմանը: «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք, թե ինչն է պետք փոխել, մանրամասն, ըստ ոլորտների, դրանք ձևակերպված են: Հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց մեր քաղաքացիների կյանքի որակը […]

«Չկա աղքատ երկիր, կա աղքատիկ կառավարում» /տեսանյութ/

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է՝  մեր երկրի աղքատության կարևորագույն  պատճառներից մեկն  այն է, որ անարդյունավետ կառավարում է իրականացվել: «Տարիներ շարունակ՝  մեր երկրից արտահանում են հազվագյուտ մետաղներ: Էլ չեմ խոսում այն մեթոդի մասին, որ արվում է այդ քայլը: Չի կարելի ասել՝ եթե մենք ելք չունենք դեպի ծով, ուրեմն այդպես էլ պիտի լիներ, մեր երկկիրը պիտի աղքատ […]

Գավառական «ակումբի» մակարդակի է մնում

Մի բան ասեմ՝ ակնհայտորեն հիվանդ ու դժվարությամբ խոսել կարողացող մարդուն տեսանկարահանելը և որպես հայկական դիվերսանտ ներկայացնելը սեփական հասարակությանը ոչխարի հոտի տեղ դնելու լավագույն ապացույցն է: Եթե փողի և երբեմն էլ մեր թափթփվածության հետևանքով Բաքվի բռնապետի քարոզչամեքենան կարող է որոշ բացառիկ դեպքերում «փայլել», միևնույն է հիմնական մասով այն մնում է վատ կազմակերպված գավառական «ակումբի» մակարդակում: Իրանագետ Վարդան […]

«Մենք պարզեցինք՝ գլխավոր խաղացողն ով է, Կարեն Կարապետյանն ընդամենը խաղալիք էր» (տեսանյութ)

Ազգային  ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ Կառավարության՝ 2017-2022 թվականների  ծրագրում նշված չէ, թե ինչպես պիտի կատարվեն այն կետերը, որոնք մատնանշված էին: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ Հայաստան-սփյուռք կապ, գիտության ոլորտ, տուրիզմը մինչև երեք միլիոն հասցնել և այլն: «Բարի կամքի կենաց հիշեցնող ծրագիր է, հայտնի «Քաջ Նազարը» հեքիաթից է կարծես: Առանց անդրադառնալու, […]

Հայաստան իրականացված ուղերթերի թիվն աճել է

2017թ. առաջին եռամսյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 11 184երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 58-ով (11 126 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 786երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է44-ով(742 երթ): 2017թ. առաջին եռամսյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել […]

«Երկիր ծիրանի»-ում «շպիոն են գտել»

Զեկույց  Մնացական Պարակշիևին «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հեռացնելու հիմքերի վերաբերյալ Հիմք ընդունելով` «Երկիր Ծիրանի» կուսակցության Կանանց խորհրդի բողոքը` Կուսակցության Ժողովը 17.06.2017 թվականին անցկացրել է ընդլայնված նիստ, որի ժամանակ քննության է առել  Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի վարքագիծը` նրանց կողմից դրսևորված անգործությունը (քաղաքական կամքի բացակայությունը, հանրային շահի առաջնայնության ստորադասումը և անբարեխիղճ լինելը): Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը […]

Արա Բաբլոյանը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: Միջոցառմանը կմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Այսօր կառավարության նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նեկայացրեց հուլիսի 4-ին, ժամը՝ 10-ին  արտահերթ Ազգային ժողովի նիստ գումարելու որոշման նախագիծը: Օրակարգում լինելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և նախա¬ձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված