20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դադարեցրեք այդ պրակտիկան. վարչապետը հանդիմանեց Արծվիկ Մինասյանին

Կառավարության այսօր՝ հունիսի 23-ին կայացած  նիստի ժամանակ քննարկվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետից  երկու օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:

 «Ոչ: Կոմիտեներին, նախանիստերին դուք քննարկելու ժամանակ ունեիք: Մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառեք դա: Մենք դա մի օր պետք է դադարեցնենք, պարոն Մինասյան: Մեկ օր ձեզ ժամանակ: Ծայրահեղ դեպքերում եք մեկ կամ երկու օր ժամանակ խնդրում: Բոլոր պրացեդուրաները անցնում ենք, հետո գալիս եք ու էլի մեկ-երկու օր խնդրում»,- նկատողություն արեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ