Հայաստան իրականացված ուղերթերի թիվն աճել է
2017թ. առաջին եռամսյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 11 184երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 58-ով (11 126 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 786երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է44-ով(742 երթ):
2017թ. առաջին եռամսյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են112 516 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 114 041: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 7654 ուղևոր, նախորդ տարվա7930 ուղևորի փոխարեն:
Կենտրոնական ավտոկայանի կողմից իրականացվող միջպետական երթուղիների հաստատված սակագներն են՝ Ստեփանակերտ-Երևան 4500 դրամ, Մարտունի-Երևան 6000 դրամ, Մարտակերտ-Երևան 5000-6000 դրամ, Հադրութ-Երևան 7000 դրամ, Բերձոր-Երևան 3500 դրամ, Ստեփանակերտ-Հրազդան 5000 դրամ:
Արցախի Հանրապետությունում ուղևորներին նախաերթային սպասարկման ծառայություններ մատուցող միակ կազմակերպությունը «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ–ն է: Ընկերությունն ունի քաղաքական և ռազմավարական մեծ նշանակություն:
Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 103 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն