01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը

72 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գեւորգյանցը: Նրա մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: […]

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում և պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները, ինչին կարող են զգալիորեն […]

Շարմազանովը՝ ՀՀԿ-ականների «թաքնված դժգոհությունների» մասին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անհասցե ու անանուն խոսակցություններին չի անդրադառնում։ «Ազգային ժողովում իմ հրապարակային ելույթի ժամանակ տեղ գտած կոնկրետ մտքերն ու դրույթներն ուղղակի բխում են ՀՀ-ի բարեփոխված Սահմանադրության ոգուց և քաղաքագիտական դասագրքային ճշմարտություններ են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը` խոսելով մամուլում այսօր հրապարակված լուրից, թե ԱԺ-ում ունեցած ելույթից հետո դժգոհություններ են […]

Երկիրը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը, դրանք ընդդիմության պրյոմներն են

«Ելքը» պարզապես քննադատում էր նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունն էլ վարչապետին էր քննադատում: «Այս 2 քաղաքական ուժերն ամեն մեկը մի ուղղություն էր վերցրել, որով էլ տանում էր իր քննադատությունը, բայց սրանք ընդհանրապես քաղաքական դաշտում  նշանակություն չունեցող խնդիրներ են»,-ասել է Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն` անդրադառնալով Կառավարության ծրագրի քննարկմանը: Գալուստ Սահակյանը […]

Դիտարկում է անցկացվել

Հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ […]

Կապանում 56-ամյա վարորդը հանկարծամահ է եղել ղեկին, ուղևորուհին իրեն ավտոմեքենայից դուրս է շպրտել

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանը իր վարած Mercedes մակնիշի 34 […]

«Եթե ընդդիմությունը կողմ լիներ, պիտի բացատրեր` ինչու է ընդդիմություն»

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային  հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ արտասահմանից ներդրումներ ներգրավելու տեսանկյունից կարեւոր հանգամանք է Ադրբեջանի հետ չհայտարարված եւ անավարտ պատերազմը, որը նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։ «Բարդ հաղորդակցական հնարավորությունները զգալիորեն բարձրացնում են Հայաստանից ապրանքների արտահանման արժեքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։ Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելուն, ապա ՀՀԿ-ական […]

Հասարակ քաղաքացու գրպանում դրական փոփոխություն կլինի՞ /տեսանյութ/

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը  հասցրել է ամբողջապես կարդալ Կառավարության ներկայացրած նոր ծրագիրը, խորությամբ ուսումնասիրել. Արդյունքում  հասկացել է՝ այս ծրագրում կան և՛ դրական, և՛բացասական դրույթներ: «Կլինեն փոփոխություններ, որոնք արդյունքը քաղաքացիները կզգան որոշ  ժամանակ հետո: Ես ծրագիրը ուսումնասիրեցի երկու հայացքով՝ որպես հասարակ քաղաքացի և որպես տնտեսագետ: Ես կարող եմ ասել՝ գործընթացներ կլինեն, որ կբարելավվեն որոշ հարցեր, բայց ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված