04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շարմազանովը՝ ՀՀԿ-ականների «թաքնված դժգոհությունների» մասին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անհասցե ու անանուն խոսակցություններին չի անդրադառնում։ «Ազգային ժողովում իմ հրապարակային ելույթի ժամանակ տեղ գտած կոնկրետ մտքերն ու դրույթներն ուղղակի բխում են ՀՀ-ի բարեփոխված Սահմանադրության ոգուց և քաղաքագիտական դասագրքային ճշմարտություններ են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը` խոսելով մամուլում այսօր հրապարակված լուրից, թե ԱԺ-ում ունեցած ելույթից հետո դժգոհություններ են եղել հանրապետականների մոտ:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀԿ-ական իր գործընկերներից լսել է բազմաթիվ կարծիքներ, որոնք ուղիղ շփումներում եղել են բացառապես դրական արձագանքներ:

«Ինչ վերաբերում է թաքնված դժգոհություններին, ապա, եթե նույնիսկ դրանք կան, ես երբեք անհասցե և անանուն խոսակցություններին չեմ անդրադառնում», – հավելեց Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ