01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը խորհրդարանների եւ երկրների միջեւ կապերի զարգացման եւ խորացման գործում, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Բելառուսի հետ բարեկամական խումբը: Արա Բաբլոյանը ընդգծել է հայ-բելառուսական երկարամյա հարաբերությունների նշանակությունը, […]

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։  +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 426 կգ արդյունք։ Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրեց 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չբավականացրեց 246 կգ-ը գլխավերեւում […]

Հունիսի 23-ը ՀՀ զինված ուժերի Թիկունքի օրն է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր: ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները: Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորել և թիկունքային ծառայության նշանակությունը զինված […]

«Պետք է փոխել առաքելության ձևը»./տեսանյութ/

«Համահավաք իմաստով հայության համար միշտ ամառը թեժ է ստացվում, բայց ցավոք, ոչ միշտ լավ իմաստով: Մենք ունենում ենք սահմանային սրացումներ, սոցիալ-տնտեսական կոլապսներ, քաղաքացիական շարժումների նախադեպեր: Այս ամենը խոսում է այն բանի մասին, որ մենք ունենք արմատական խնդիրներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ, մանկավարժ, լրագրող Արա Ալոյանը: Ալոյանը նկատում է, որ մտավորականը պետք է մշտապես իրազեկ […]

Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել. Մխիթարյան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանում է երկրպագուների հարցերին: Պատրիկ Սանգ Կուադրադո. Բարև Հենրիխ, հիանալի մրցաշրջան անցկացրիր Եվրոպա լիգայում` խփելով 6 գնդակ: Ի՞նչ է քեզ համար նշանակում Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը:   Հենրիխ Մխիթարյան. Շատ երջանիկ էի Եվրոպա լիգայում հաղթելու համար: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում դա մեր նպատակն […]

Ոգևորվածությունը չի մարել. Կարապետյանը` վարչապետից (տեսանյութ)

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ այն ոգևորվածությունը, որ կար, երբ վարչապետի պաշտոնում նշանակվեց Կարեն կարապետյանը, հիմա էլ կա, չի մարել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ որոշակի փոփոխություններ նկատելի են իր համար, թեկուզև ավելին է ակնկալում:  «Դեպի դրականը փոփոխություն նկատվում է, բայց ավելիի հույս ունեմ ես»,-ասաց նա:

Լրագրություն, արվեստաբանություն, ձեռագործություն. երեքը մեկ տեղում

Մասնագիտությամբ  լրագրող և արվեստաբան Մարգարիտա  Ղազարյանը   ազատ ժամանակ ունենալու դեպքում նկարում է և ասեղնագործում: Ասում է՝ դրանք իր համար ինքնարտահայտնելու յուրահատուկ միջոցներ են: Մեր թղթակիցը զրուցել է Մարգարիտայի հետ՝ փորձելով բացահայտել՝ ինչպե՞ս ձեռագործ աշխատանքները հետաքրքրեցին նրան և ինչպե՞ս որոշեց  զբաղվել ձորագործ աշխատանքներով: -Ինչպե՞ս ստացվեց, որ ձեռագործ աշխատանքները  և  ասեղնագործությունը հետաքրքրեցին Ձեզ: Քանի՞ տարեկանից եք սկսել […]

Մեղրիի մաքսակետում Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հունիսի 22-ին, ժամը 15.50-ին, Մեղրիի մաքսակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Մեհդի Ն.-ն: Նա 2017թ. հունիսի 19-ից Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 85 հոդվածի (անզգուշությամբ մահ կամ վնասվածք պատճառելը) 2-րդ մասի համաձայն` դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Մեհդի Ն.-ն հունիսի 19-ից Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված