Ով ով, բայց գոնե Թուրքիան չպիտի խոսի օկուպացիայից. Շարմազանով

«Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությունները նորություն չեն, սրանով ևս մեկ անգամ Թուրքիան ապացուցում է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան գործընթացում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի Պաշտպանության նախարարի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը միասնական են և անհրաժեշտության դեպքում պատրաստ […]