13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի բրիգադը նոր հրամանատար ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:v

Մահացել է PlayBoy-ի հիմնադիր Հյու Հեֆները

92 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։ Այդ մասին Twitter-ի միջոցով հայտնել է ամսագիրը։ Նա ծնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին։ Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Esquire ամսագրի գովազդային բաժնում, հետո որոշել է սեփական ամսագիրն ունենալ։ 1953 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Playboy-ի առաջին համարը՝ շապիկին հանրահայտ Մերիլին […]

Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի […]

Նախատեսվել է արբիտրաժի կիրառման հնարավորություն

Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագիծն  ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման, պաշտպանության և ներդրումային գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով: Միաժամանակ հստակեցվում են առկա սահմանումները, տրամադրվում են լրացուցիչ արտոնություններ, ամրագրվում են ներդրողների […]

Խառնաշփոթ է .ո՞ւմ է սա պետք /տեսանյութ/

«Արտուշ Գաբրիելյանը իրեն պահեց հիմնականում այն անձանց վերաբերյալ գործը, որոնք որ օժանդակողներ են և ոչ բուն առանցքային անձինք»,-այսօր` սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը: Լուսինե Սահակյանը անտրամաբանական է համարում մի գործը երեք մասի բաժանելը և գտնում է , որ քննությունը այս պայմաններում օբյեկտիվ չի կարող լինել; «Ստացվում է, որ […]

Անձրևները կշարունակվեն

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը եւ հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը եւ երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 29-30-ը եւ հոկտեմբերի 1-ին` հատկապես […]

Ղարաբաղը Հայաստանի օկոպացիայից ազատելու համար պիտի լինենք ավելի ուժեղ․ Թուրքիայի ՊՆ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում կրկին անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին: Ջանիքլին Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հողերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախը «Հայաստանի օկուպացիայից ազատելու» համար պետք է անհրաժեշտ բոլոր զենքերը ինքնուրույն արտադրեն: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի՝ Ջանիքլին մասնավորապես ասել է. «Միայն մեր հողորը պաշտպանելը […]

Վթարի պահին վարորդը տրոլեյբուսի ներսում չի եղել

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց այս պահի դրությամբ տեղափոխվել է 6 տուժած։ Տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում է:  Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողներին ասաց, որ ըստ վարորդի,  երթեւեկության ժամանակ տրոլեյբուսի շտանգաները գծերից  դուրս է եկել: Վարարդն այդ ժամանակ  արգելակել է, մեքենան կանգնեցրել է, իջել է մեքենայից,  որպեսզի հարթի […]

Սիրո՞ւմ ենք Պուտինին, թե՞ ոչ /տեսանյութ/

 Հեռուստատեսության և ռադիոյի   հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը կարծում է՝  ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը   հայ հանրության կողմից ուղղակի չի ընդունվի։ Բանախոսը շեշտեց՝ այսօր ամբողջ աշխարհում պահանջված է անգլերենը և եթե  պետք է մտածել՝ ո՛ր  օտար լեզուն պետք է լավ իմանալ, հարկավորբ է հասկանալ՝ անգլերենը և ոչ թե ռուսերենը, իսկ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված