12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի  Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն: Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր  […]

«Վերջին տարիներին աբորտների նվազման միտում է նկատվում»

Հայաստանում ըստ օրենքի՝ կինն է որոշում՝ ցանկանո՞ւմ է հղիությունն ընդհատել, թե՞ ոչ․ ամուսինը, փաստորեն,  այս հարցում որոշում կայացնելու իրավունք չունի Օրենքով չնախատեսված դեպքերում 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը մեր երկրում արգելվում է։ 2016 թվականին ընդունվեց օրենք, ըստ որի՝ պահանջվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ […]

Առաջին անգամ անցկացվում են գյուղական մարզական խաղեր

2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը: Միջոցառումը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում: Նշենք, որ ծրագրին մասնակում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական թիմերը: […]

Իրաքյան Քուրդիստանի հայերը կողմ են քվեարկել անկախությանը

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում ապրող հայերը հիմնականում «այո» են քվեարկել սեպտեմբերի 25-ին այնտեղ անցկացված անկախության հանրաքվեն: Այս մասին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է 2009-2013թթ. Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Շահին Բաքոյանը: Նա նաև նշել է, որ իրաքյան Քուրդիստանում ապրող շուրջ 4.000 հայերից ընտրելու իրավունք ունի 650-ը: Բակոյանի խոսքով տեղի հայերի մեծ […]

Կա գենդերային խտրականությունը. կինը չի որոշում՝ աբորդ անել, թե ոչ

«Օրենքով չնախատեսված դեպքերում 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը մեր երկրում արգելվում է։ 2016 թվականին ընդունվեց օրենք, ըստ որի՝ պահանջվում է հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ վերջնական որոշում կայացնելու համար ժամկետ՝ երեք օրացույցային օր ժամանակ»,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց  «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը: Ըստ նրա՝ […]

Վահան Արծրունին կարող է համերգ կազմակերպել, որեւէ խնդիր չկա. Արմեն Ամիրյան

«Առնվազն ոչ կոռեկտ եմ համարում նման ձեւակերպումները, որովհետեւ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ մեր ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որեւէ համերգի կազմակերպման մասին: Եթե ես ձեր լրատվամիջոցնում հայտարարեմ, որ վաղը մամուլի ասուլիս եմ տալիս, դուք չեք հարցնի՞, ինչ ենք կազմակերպում, ինչ ծախսեր են պետք: Մենք ընդհանրապես համերգի մասին տեղյակ չենք եղել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ […]

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը  10:00-22:00  կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Պ.Սևակի փող. 2, 8 շենքերի` իրենց կոտորակներով, Ահարոնյան փող. 2, 2/1 շենքերի, Հր. Ներսիսյան նրբանցքի շենքերի, անհատական տների, հանրային բաժանորդների, Վ. Վահյան 10-րդ փողոցի, Կ.Ուլնեցի […]

Սեկվեստրի մասին խոսք չկա. պետական բյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եկամուտների մասով այն կկազմի 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 207 միլիարդ դրամ): Ծախսային մասով բյուջեն կկազմի 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 360 միլիարդ): Դեֆիցիտը կկազմի 157 միլիարդ դրամ՝ 2017 թ. 150 միլիարդի փոխարեն: ՀՆԱ-ի […]

Սաքունցը շփոթում է

Երեկ տեղի ունեցած «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շրջանակներում անցկացված «Քաղաքացիական հասարակության տեսակետները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» կլոր սեղանի ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշել էր, որ երեք տարի առաջ Հայաստանը բաց թողեց հնարավորությունների լայն շրջանակ ու չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Այս տարիների ընթացքում Հայաստանում գրանցվեց ավելի ցածր մակարդակի ժողովրդավարություն, մարդու իրավունքների ոտնահարում, համատարած կոռուպցիա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված