13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահն ընդունել է ՌԴ մաքսային ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երևանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է պարբերական բնույթ ստացած ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերի անցկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կողմնակից է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ամրապնդում և […]

«Հայկական դիվերսիա՞»

Մինգեչաուրի երկնքում թռչող օբյեկտ էր հայտնվել։ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի և դրան հարակիծ տարածքների բնակիչները օրեր առաջ խուճապի մեջ էին հայտնվել։ Երկնքում տարօրինակ թռչող օբյեկտ էր հայտնվել։ Բնակիչների մի մասը այն որպես այլմոլորակայինների թռչող սարք է ընդունել, բայց դա չի խանգարել մյուս մասին, որպեսզի նույնիսկ դրա մեջ հայերին մեղադրեն։ Սոց․ ցանցերում որոշ օգտատերեր դա համարել են […]

Մայրն ու մանկահասակ երեխաները ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել /տեսանյութ/

Սննդային թունավորում Լոռու մարզում: Մայրն ու երկու մանկահասակ երեխաները՝ 5 և 7 տարեկան, նախօրեին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Կենտրոն ընդունման պահին երեխաների գիտակցությունը եղել է մթագնած, բժիշկները նրանց վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, մոր վիճակը՝ ծանր: Նրանց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում՝ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշաններով: Ավելի ուշ երեխաների մայրն ու […]

Քուանշ Նիկոլ Փաշինյանին

«Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելը, կարելի է ասել, սկսվեց երեկվանից։ ԱԺ արտաքին մշտական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվում էր այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որը մերժվեց։ Հանձնաժողովը նպատակահարմար չգտավ դրա ստեղծումը։ Պարզ է, որ նախագիծն էլ կմերժվի, սակայն հետաքրքիրը դա չէր։ «Ելք»-ը, իհարկե, սպոնտան ու ԱԺ ընտրություններում պառլամենտ անցնելու համար ստեղծված ուժ էր, որն […]

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի հետ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:  Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարպանտիեին Հայաստանում պաշտոնավարման անցած երեք տարիներին հավատարիմ բարեկամ և դաշնակից Ֆրանսիայի հետ մեր երկրի բարեկամության ամրապնդման գործում նրա ներդրած ջանքերի և այդ կարճ ժամանակահատվածում հատկապես միջպետական հարաբերությունների տնտեսական […]

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Սեյրան Մանվելի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։ 28.09.2017թ՝ ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեյրան Մանվելի Սարգսյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է […]

Միչիգանը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը քիչ առաջ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ելույթով հանդես է եկել սենատոր Դևիդ Քնիզեքը, ով Սենատում ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված