10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կբարձրանա հանրապետությունում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը

Գործադիրը հավանություն է տվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:  Օրինագծում ներառվել են ոչ միայն սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված իրավակարգավորումները, այլև հայեցակարգային նոր ինստիտուտներ և դրանից բխող նոր իրավակարգավորումներ: Մասնավորապես, նախագծով օրենքի կարգավորման շրջանակը սահմանափակվել է միայն նորմատիվ իրավական ակտերի համակարգի և աստիճանակարգության, դրանց պլանավորման, մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման և գործողության դադարեցման, հանրային քննարկումների անցկացման, իրավական մշտադիտարկման, պարզաբանման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների սահմանմամբ: Միևնույն ժամանակ նախագծով սահմանվել է նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմինների և անձանց շրջանակը: Օրինագծով տրվում են   նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման նոր իրավակարգավորումներ: Սահմանվել է նաև, որ պարտադիր փորձաքննության են ենթակա նաև ՀՀ կառավարության ընդունած անհատական իրավական ակտերի նախագծերը: Հեղինակների հիմնավորմամբ՝ նախագծում տրված իրավակարգավորումների արդյունքում կբարձրանա հանրապետությունում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ