«Գրողը տանի բոլոր տգեղներին՝ հոգով, թե մարմնով…»
«Կապված «Միսս Արմենիա» հորջորջված աղջկա հետ՝ էս քանի օրը մի բան էր անընդհատ աչքս խցկվում։ Թողնելով թագի տխրահռչակ տուրևառը և դրա շուրջ ֆբ-ի թրոլինգը՝ ես չգիտեի, որտեղ փնտրեմ էն աղջիկների չարության ակունքը, ովքեր ուղղակի ամենավիրավորական և ցեխակոլոլ բառերով քննադատում էին հաղթող և իրենց տարեկից մի ուրիշ աղջկա։ Ու երբ մտա դրանցից ոմանց էջերը, մի շատ ցնցող ստատիստիկա ստացվեց))))
Քննադատողներից ոմանք երևի մի կերպ էին սպրդել տանը մնալու տխուր ապագայից (եսիմ ինչ հուսահատ, կույր կամ կորած- մոլորածների էին գտել ու պսակվել)…
Ամենակրքոտ քննադատուհիներից շատերը փոքր ականջների տեղակ ասեղով ծակած աչքեր ունեին, լքոտ շուրթերի տեղակ՝ լքոտ քիթ, անհամաչափ մարմիններ և զարհուրելի արհեստական տգեղ ժպիտ՝ ծուռծռտիկ ատամներով….
Դեռ մի բան էլ բողոքում են պլաստիկ միջամտությունների, բոտոքսի և այլնի պահով։ Չհարգելի տգեղներ, իսկ ի՞նչ կա չափավոր կորրեկցիայի դեմ. չէ՞ որ բժշկությունն ու գիտությունն անընդհատ զարգանում, նոր նվաճումների և բացահայտումների են գնում, որպեսզի բարելավվեն մարդու կյանքը, գոհացնեն նրա պահանջմունքները։ Եթե ձեր այդ հետամնաց և թոթոլ քթերին և հորթուկային աչքերին մնար, էլ չեմ ասում տափակ, ծանրոցի տակ մնացած շրթունքներին, ապա սրանից տասը տարի առաջ ամոթ էր, որ տղամարդիկ մազ էին ֆենում, էլ չասած՝ 20 տարի առաջ կանանց բբռեջ սանրվածքները (անգամ Սյուզան Մարգարյանինը, որ ժամանակի գեղեցկուհի կանանցից էր)… Դեռ լավ է, որ սև բեղիկների վրա կարմիր շրթներկ չեք քսում ու ձեր լոշտակ ականջները ֆայմել եք փակել հարթեցրած և լղոզված մազերով((
Ասում են՝ կարևորը արտաքինը չէ, այլ՝ հոգին։ Ասում են՝ տգեղ կին չկա։ Ասում են՝ բլա, բլա, բլա…. Ոնց չկա՞։ Ոնց կարո՞ղ է տգեղ կինը սիրուն հոգի ունենալ…
Ես էլ ասում եմ, իսկական գեղեցիկ, ներքուստ լիացած և բարի կինը երբեք չի՛ կարողանա մասսայական լուտանքի հեղեղ թափել մեկ այլ կնոջ վրա գոնե արտաքինի պահով։
Գրողը տանի բոլոր տգեղներին՝ հոգով, թե մարմնով…»: