10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղադրյալի աթոռին Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. Ժառանգության հայտարարությունը

Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է.   «Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու եւ երկրում օրինականության հիմքերն […]

Եթե «Մարտի 1-ի» բացահայտումը երկրի զարգացման կարևոր գործոններից մեկը լիներ, բացահայտված կլիներ

Հիշո՞ւմ եք, որ 96-ի սեպտեմբերի մասով մենք բոլորս գիտեինք, ասում էինք՝ եթե 96-ի սեպտեմբերի դեպքերն այսպես չզարգանային, երկիրը կզարգանար այլ կերպ: Հիշո՞ւմ ենք, չէ՞ ՝ ամեն անգամ, կլինի 96-ի դեպքերը, 2004-ի դեպքերը, հետո 2008-ը, երբ որ մենք Ռուբիկոնի ինչ-որ մի հատվածի գալիս ենք, ասում ենք՝ այ, եթե այդ թվին այդպես չլիներ՝ երկիրը միգուցե այլ ուղղությամբ […]

Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու, հավասար […]

Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Այս մասին ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ։ «Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական […]

Խաչատուրովը հերքեց իր դեմ ներկայացրած մեղադրանքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում դեմ մեղադրանք է ներկայացված Մարտի 1-ի գործով, ժամանեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Խաչատուրովը անպատասխան թողեց հավաքված լրագրողների կողմից հնչեցված հարցերը: Մի քանի անգամ հնչեցրած այն հարցին, թե արդյոք ընդունում է իր դեմ ներկայացված մեղադրանքը, Խաչատուրովը պատասխանեց՝ ոչ: ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան […]

Դավիթ Հարությունյանը մտահոգիչ է համարում ՀՀ 2-րդ նախագահի՝ քրեական հետապնդման մեջ լինելը

Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ հանրապետության երկրորդ նախագահը քրեական  հետապնդման մեջ է. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «ՀՀԿ» խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված մեղադրանքին:  Հարությունյանը հրաժարվեց մեղադրանք առաջադրելու որոշմանը գնահատական տալուց, քանի որ ըստ նրա՝ ծանոթ չէ այդ որոշմանը: «Իսկ իրավական գնահատական տվել եմ այն […]

Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՔԾ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում են  Հատուկ քնչական ծառայությունից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: 2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների […]

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց […]

Քոչարյանին նման մեղադրանք ներկայացնելը կարող է որպես քաղաքական հալածանք մեկնաբանվել. ՀՅԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված