10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստորագրահավաք՝ Ծառուկյանի թիկնազորի պետին ազատ արձակելու համար. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար: Միջնորդագիրը, բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից, ստորագրել են նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ եւ թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած բազմաթիվ պատգամավորներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայտնի է՝ ինչ է առաջին նախագահը խնդրել Փաշինյանից. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի են դարձել Լեւոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման որոշ մանրամասներ։ Առաջին նախագահը Նիկոլից խնդրել է աջակցել ՀԱԿ-ին գալիք խորհրդարանական ընտրություններում` փոխարենն առաջարկել է օգնել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նիկոլը համաձայնել է։ Չնայած լավատեղյակները պնդում են, որ վերջին պահին նա կրկին «կգցի» Տեր-Պետրոսյանին, ինչպես «գցեց» այն օրերին, ինչպես այս օրերին «գցում» է […]

Նեոբոլշևիզմը կարող է կործանարար լինել. Էդուարդ Շարմազանով

«Երբ Փաշինյանը Ազգային Ժողովում հաստատում էր կառավարության ծրագիրը ես ցանկացա, որ սա լինի կառավարություն, բայց ոչ երբեք Հեղկոմ: Դժբախտաբար ես տեսնում եմ ավելի շատ Հեղկոմի այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ընդգծեց, որ  անձնական վրեժխնդրության միտումները և մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար. «Մի պետության համար, որի գլխավոր […]

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նիստը կկայանա հուլիսի 27-ի առավոտյան

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին ժամը 11-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը: Սահակյանը վստահեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա, ուղղակի […]

Աստված մեր ազգի մեջ մաքրման մեծ գործ է սկսել

Աստված մեր ազգի մեջ մաքրման մեծ գործ է սկսել: Տեսեք ինչ հսկաներ են ընկնում: Տեսեք ինչ կեղտ է մաքրվում: Տեսեք ինչպես է փոխվում մեր կյանքը: Այնպես է թվում, որ նրանք ովքեր կամավոր կ՛ինքնամաքրվեն ու կզղջան գործած չարիքների համար, կփրկվեն խայտառակությունից: Իսկ նրանք, ովքեր դեռ կթաքցնեն ու կշարունակեն գողանալ, չեն պրծնի Աստուծո ձեռքից: Մարդկանց կխաբեն, բայց […]

Քոչարյանը թուրքից չի փախել, ինչո՞ւ պիտի փախնի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ներկա պահին ընթանում  է դատական նիստ` պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով: Արդյո՞ք կներկայանա Ռոբերտ Քոչարյանը, եթե դատարանը կալանավորման մասին որոշում կայացնի, պատասխանելով մեր հարցին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշեց. «Քոչարյանը եւ նրա ընտանիքը պատերազմից եւ թուրքից չեն փախել, ինչո՞ւ կամ ո՞ւմից պիտի փախնի»: Շարմազանովը տարակուսանք հայտնեց երկրորդ նախագահին […]

Սա վենդետա է թավշյա հեղափոխության կարգախոսի ներքո. /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։ «Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը […]

Ինչպիսի՞ սխալներն են խանգարում Ձեզ քաշ գցել

Երբեմն մարդը կարող է ճիշտ քայլեր չձեռնարկել քաշ գցելու ուղղությամբ աշխատելիս։ Առաջին սխալներից է միօրինակ դիետաները։ Դրանք միայն հյուծում են օրգանիզմը և ժամանակավոր արդյունք տալիս։ Ցածր կալորեականությամբ սննդակարգը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Կալորեաների քանակությունը պետք չէ միանգամից կրճատել։ Սխալ է նաև ճարպերը սննդակարգից բացառելը։ Հագեցած ճարպերի պակասը կարող է արգելակել հորմանալ համակարգի աշխատանքը […]

Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց. Ռ. Քոչարյան

Իմ իրավունքն է եղել արտակարգ դրություն մտցնել, ու երբ սպառնալիք կա սահմանադրական կարգին, առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարական շենքերը, ռազմավաայան օբյեկտները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակի մասնակցությանը «Մարտի 1»-ի իրադարձություններին։ «Տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված