03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ականները ծանր վիճակում են հայտնվել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ամենածանր վիճակում հայտնվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Իշխանափոխության փուլում դուրս գալով կոալիցիայից, իսկ ավելի ստույգ՝ ուղղակի հրաժարվելով ՀՀԿ–ից՝ կուսակցությունում հույս ունեին չմնալ ՀՀԿ-ի փլատակների տակ եւ էապես բարձրացնել վարկանիշը մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակումը խառնել են նրանց պլանները:

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՅԴ–ականները թեթեւ փորձեր են արել՝ հասկանալու Նիկոլ Փաշինյանի մտադրությունները՝ սեպտեմբերյան ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առումով, սակայն շատ շուտ հասկացել են, որ դա փաստացի անհնարին է, քանի որ նույնիսկ «Ելք»  դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հարցը լուծված չէ:

Արդյունքում դաշնակցականները գրեթե ամենօրյա ռեժիմով ինտենսիվ քննարկումներ են կազմակերպում՝ հասկանալու իրենց անելիքները: Կուսակցության մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ «վերնախավի» մեծ մասը հակված է այս ընտրություններին ընդհանրապես չմասնակցել, որպեսզի հանկարծ ու խայտառակ չլինեն՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:

Դա կարող է վերջնական ծանր հարված լինել կուսակցության համար: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ իրոք առաջիկա օրերին ՀՅԴ–ն վերջնական որոշում կայացնի ոչ միայն չմասնակցել ընտրություններին, այլեւ չսատարել որեւէ այլ ուժի՝ շարունակելով պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ