12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրբաթը շաբաթից գուցեև շուտ գա. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Հնարավոր չէ, որ ինչ-որ պահի հակասություններ չառաջանան նախագահի եւ վարչապետի միջեւ, ու դա ամենեւին պայմանավորված չէ սուպերվարչապետության գործոնով, նրանք աշխարհայացքի մեծ տարբերություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց նախագահականի մեր աղբյուրը, հիշեցնելով, որ փոքր լիազորությունների մասին լավ իմանալով է Արմեն Սարգսյանը ստանձնել այդ պաշտոնը:

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բավականին կտրուկ խոսեց լիազորությունները «կիսելու» մասին, նախ ասաց, թե դրա համար ժամանակ է պետք, հետո էլ. «Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջեւ: Եթե որեւէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»: Փաշինյանն արդեն զգում է, թե որտեղից կարող է նրան իրական վտանգ սպառնալ. Արմեն Սարգսյանի գործոնը բավականին ծանրակշիռ է դառնում եւ կարող է խառնել նրա ծրագրերը:

Նույն աղբյուրի պնդմամբ, այսօր դեռ լուրջ հակասություններ չկան նրանց միջեւ, քանի որ գլոբալ հարցեր չեն դրված սեղանին, սակայն ակնհայտ է, որ հատկապես դրսում Արմեն Սարգսյանի շուրջ ստեղծվում է համապատասխան մթնոլորտ, եւ Հայաստանում հենց նա է դիտարկվում որպես փաստացի իշխանություն: Բնականաբար, այս իրողությանը հանգիստ չի կարող վերաբերվել Փաշինյանն իր թիմով, թեեւ, ըստ մեր աղբյուրի, մինչ խորհրդարանական ընտրություններ պատրաստ են հանդուրժելու Արմեն Սարգսյանի դիրքերի ամրապնդումը, իսկ հետո էլ ուրբաթը շաբաթից գուցեեւ շուտ գա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ