10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան այլ ոչ թե Հայաստանը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, տեղեկացնում է կառավարության կայքը:  Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս […]

ԱՄՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին «Մարտի 1»–ի գործով անկախ քննություն անցկացնել

Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»–ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ։  Այս մասին ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը): «Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ […]

Բազմաթիվ հարցականներ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սեւ դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։ Հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ պատրաստվում են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ հասկացան, թե ինչու են նման միջոցներ ձեռք առնվում։ «Վախենում են հաշվեհարդարից»,- […]

Ի՞նչ կապ կա ՀՔԾ նոր պետի և Սորոսի միջև. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատր­յանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարա­կության հիմնադրամներ-Հայաստան» տնօրեն­ների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը:  Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է […]

Հանկարծակիի եկած Քոչարյանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով` իրավապահները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել: Նախապես նրան ասվել է, որ ՀՔԾ պետք է ներկայանա որպես վկա և մի քանի հարցերի պատասխանելուց հետո ազատ արձակվի: Սակայն ներկայանալուց հետո նրան անմիջապես մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր այն փաստին, որ Քոչարյանը «թանկ» […]

Ո՞վ է ՔՊ-ի՝ քաղաքապետի նոր թեկնածուն. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է հրավիրելու՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար: Մինչ այս պահը թեկնածուները չորսն են՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է համալրել «ՔՊ» շարքերը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Մի քանի օր առաջ կուսակ­ցության վարչության նիստում թեկ­նածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, սակայն […]

Ռուբեն Հայրապետյանն «մո՞ւռ է հանում» թիմերից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբերի, ինչպես նաեւ գավաթի խաղարկության խաղացանկը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ ինչ–որ բան այստեղ այնպես չէ: Դժվար է ասել, թե ինչով ու ինչպես են մտածել ՀՖՖ գործկոմի անդամները, սակայն բավական թվով խաղեր, որոնք կայանալու են օգոստոսին, սկսվելու են ժամը 12.30–ին, 13.00–ին կամ, […]

Տարոն Մարգարյանը չհասցրեց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչեւ հրաժարականը Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երեւան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգեւատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգեւները: Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգեւները հանձնել […]

Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառել։  Գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի։  Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը. «Գրավի չափը չեմ նշի, ահռելի գումար չէ, մոտավորապես 5 մլն դրամ, հստակ չափն անհրաժեշտության դեպքում կնշեմ»։  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված