10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն դեմ է Քոչարյանին կալանավորելու որոշմանը. հայտարարություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին […]

Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում Ռ. Քոչարյանին կալանավորելու որոշումը. հայտարարություն

Այն մեղադրանքը, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հայտարարությունում ասվում է. «Մեր կուսակցությունը եւ անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների […]

«ՔՊ»-ի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է («Կարգին Հայկո»): Այս մասին՝ հուլիսի 29-ին կայացած ՔՊ կուսակցության վարչության նիստի ավարտին հայտարարեց ՔՊ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Քիչ առաջ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկվեց Երեւան քաղաքի ընտրություններին մասնակցության ֆորմատը, այսինքն՝ հտակեցնեմ. խոսքը գնում է այն մասին, թե ով […]

Լեւոն Տեր Պետրոսյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը

Հայաստանում ապրող ոչ մի սթափ մտածող մարդ չի կարող ուրախանալ երկրորդ նախագահի ձերբակալությամբ, քանի դեռ առաջին նախագահին չեն ձերբակալել, չեն դատել ու չեն դատապարտել ցմահ կախաղանի։ Եւ եթե չեն ձերբակալում, ապա մյուս ձերբակալությունների մասին կարելի է եւ մտածել, որ այստեղ կա ոչ թե արդարադատության հաստատման խնդիր, այլ կան քաղաքական նպատակներ։ Հա։ Ու թող ոչ մի […]

Աստված վեց բանից զզվում է

Տերը վեց բանից զզվում է ու Նրա հոգու առջև յոթ բան պիղծ են՝ ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդ հնարող սիրտ, չարություն անելու համար շուտ վազող ոտքեր, ստություն խոսող անիրավ վկա ու եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ: Առակաց 6.16-19

Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ մեկ ուրիշին սպասենք

Հիսուսն այս պատվերները իր տասներկու աշակերտներին տալուց հետո մեկնեց այնտեղից՝ քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Երբ Հովհաննեսը բանտում լսեց Քրիստոսի կատարած գործերի մասին, իր աշակերտներից ոմանց ուղարկեց Հիսուսի մոտ՝ հարցնելու նրան. – Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ մեկ ուրիշին սպասենք։ Հիսուսը պատասխանեց. – Գնացե՛ք և Հովհաննեսին պատմեցե՛ք, ինչ որ լսում եք ու տեսնում. […]

Կոմայի մեջ է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ երգչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է այս գիշեր։  Տվյալ պահին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում գտնվող Կոբզոնը շնչում է թոքերի օդափոխման համակարգի օգնությամբ։ ԽՍՀՄ ժողվորդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին հայտնի է դարձել հուլիսի 18-ին։ Վերջինը 13 տարի քաղցկեղի դեմ է պայքարում։ Հուլիսի […]

Կլիմայի փոփոխության պատճառով համաշխարհային ջրհեղեղ կարող է տեղի ունենալ

Կլիմայի փոփոխությունների դեմ չպայքարելու դեպքում դարավերջին մոլորակի միջին ջերմաստիճանն 8-ով կբարձրանա, և շատ տարածքներ ջրասույզ կլինեն։ Այս մասին շաբաթ, հուլիսի 28-ին ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Մանայենկովան։ «Կլիման և եղանակը գլոբալ երևույթներ են։ Եթե մի երկիրը չափից շատ ածուխ է այրում, ապա դա կանդրադառնա ոչ թե նրա, այլ մյուսների վրա»,-ասել է […]

Ինչպես է ձմերուկը ազդում օրգանիզմի վրա

Ձմերուկը հայտնի միզամուղ է, այն օգտակար է երիկամների տարբեր հիվանդությունների դեպքում, կանխում է նաև քարերի առաջացումը երիկամներում: Բժիշկները, սակայն, զգուշացնում են, որ եթե երիկամներում խոշոր քարեր կան, պետք է խուսափել ձմերուկ ուտելուց, որպեսզի դրանք չտեղաշարժվեն: Քանի որ ձմերուկը մագնեզիում է պարունակում, այն բարերար ազդեցություն ունի սիրտ-անոթային և նյարդային համակարգերի աշխատանքի վրա: Ձմերուկի մեջ առկա բջջանյութը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված