14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանը թիրախավորել եւ կրակ է վարում քաղաքացիական բնակչության եւ լրագրողների` Banak.info-ի նկարահանող խմբի վրա /տեսանյութ//

Ադրբեջանը թիրախավորել եւ կրակ է վարում քաղաքացիական բնակչության եւ լրագրողների` Banak.info -ի նկարահանող խմբի վրա։ Այս մասին գրել եւ տեսանյութ է կցել «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը։    

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախում է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին: Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական […]

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին. Պուտին

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին եւ միշտ աջակցում է գործող իշխանություններին՝ իրավիճակը կայունացնելու իրենց ջանքերում: Այս մասին երկուշաբթի Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Գիտեք՝ մենք երբեք չենք խառնվում մեր հարեւանների եւ ընդհանրապես այլ երկրների ներքին գործերին, բայց մենք միշտ աջակցում ենք իրավիճակի […]

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին: «Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի: Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի […]

Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում և գործընթացը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական ոլորտ: Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Դմիտրի Պեսկովը հավելել է, որ շարունակում են շատ ուշադիր հետևել իրավիճակին, և այժմ Արցախում տիրող իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի […]

ԱԺ-ն ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ընթերցեց միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը, որում խստորեն դատապարտեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի խոշորամասշտաբ ագրեսիան: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ ռազմական հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը […]

Սեպտեմբերի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: ԹԵՄԱ՝  պատերազմ. Արցախի անվտանգությունը. զորահավաք. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝  սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները:

«Երբ անհրաժեշտություն լինի, մենք կդիմենք մեր գործընկերներին». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ և՛ գործադիրի մակարդակով, և՛ խորհրդարանի մակարդակով մշտական կապի մեջ են բոլոր գործընկերների հետ, ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումները փոխանցում են նրանց։ «Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա համաձայն եմ, որ դա մեր ուզած արձագանքը չէ, բայց դա սպասելի արձագանք էր, կարծում […]

Հայկական ոգին անպարտելի է․ Սաթի Սպիվակովա

Հայտնի դերասանուհի Սաթի Սպիվակովան՝ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինը, Instagram-ի իր էջում աջակցել է հայրենիքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վիճակում։ «Հայկական ոգին անպարտելի է»,- իր միկրոբոլոգում հայերեն ու ռեսերեն լեզուներով գրել է Սպիվակովան։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված