«Ադրբեջանը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը». ԱԺ երեք խմբակցություններն ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Նիստը մեկնարկելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինվորների հիշատակը։ Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը հեղինակել […]





































