14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. վարչապետը փակագծեր է բացում (տեսանյութ)

Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ արտաքին գործերի նախարարն ու ես, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ երրորդ անձ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել», – ասել է նա։ Վարչապետը նշել է, որ ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել օպերատիվ կապի […]

ՊԲ-ն կործանիչ հակահարված է տալիս թուրքական, ահաբեկչական խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին

Հայկական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում հակահարված է տալիս թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։ «Հակառակ ադրբեջանական կողմից տարածվող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք […]

Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում

Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով: Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու: Դա կարող է լինել` Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով: Հակառակ […]

Զենքով ու խաչով հայ քահանայի լուսանկարը հայտնվել է թուրքական մամուլում

Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է Twitter-ում տարածված լուսանկարը, որում պատկերված է հայ հոգևորականներից մեկը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ ինքնաձիգ: Թուրքական առաջատար «Sabah» (իշխանամերձ) և «Milliyet» (ազգայնական, մերձիշխանական) թերթերի կայքերի հրապարակումներում այդ լուսանկարը բնորոշվել է «սկանդալային» և «սադրիչ» բառերով: Զինված քահանայի ֆոտոն թուրքական ԶԼՄ-ներում դժգոհության և բարկության տեղիք է տվել։ Նշենք, որ լուսանկարում Դադիվանք վանական համալիրի հոգևորական […]

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները /տեսանյութ/

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները: Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է։ Այս մասին գրում է  ՀՀ ՊՆ խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը։ 

«Մեր դպրոցի լավագույն աշակերտն էր»։ Զոհված Կարեն Մարգարյանը ընտանիքի կրտսեր զավակն էր

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքից է։ Նա համայնքի ղեկավար Ռոման Մարգարյանի եղբորորդին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Անգին Նիգոյանը։ «Ինքը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր»,- մեկ նախադասությամբ է բնորոշում դպրոցի տնօրենը Կարենին՝ չկարողանալով արցունքները զսպել։ Կարենը ծնվել է […]

Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է եւ Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի […]

Պահանջ իշխանությանը հրապարակեք` քանի՞ դատախազ, քննիչ և ֆեյքեր սպասարկող է զորակոչվել բանակ

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պահանջ իշխանությանը հրապարակեք` քանի՞ դատախազ, քննիչ և ֆեյքեր սպասարկող է զորակոչվել բանակ»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված