03 Օգոստոսի, Երեքշաբթի, 2021
KFC

«Մեր դպրոցի լավագույն աշակերտն էր»։ Զոհված Կարեն Մարգարյանը ընտանիքի կրտսեր զավակն էր

IMG_7330

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքից է։ Նա համայնքի ղեկավար Ռոման Մարգարյանի եղբորորդին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Անգին Նիգոյանը։

«Ինքը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր»,- մեկ նախադասությամբ է բնորոշում դպրոցի տնօրենը Կարենին՝ չկարողանալով արցունքները զսպել։

Կարենը ծնվել է 2000թ․-ին։ Նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր սովորում, 2021թ․-ի հունվարին ավարտելու էր ծառայությունը։

Կարեն Մարգարյանը մեկ քույր և եղբայր ունի, նա ընտանիքի կրտսեր զավակն էր։

«Համեստ, շատ աշխատասեր ընտանիքի երեխա էր։ Կրթությունն իրենց համար շատ մեծ տեղ ուներ։ Ափսոսում ենք, որ նման երիտասարդը ․․․չեմ էլ ուզում այդ բառերն արտասանել»,- եզրափակեց դպրոցի տնօրենը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ակտիվ հերտակոծություն էր սկսել, հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում մինչև այժմ նահատակվել է 31 զինծառայող։ Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում զոհվել են տատ ու թոռ են, երեխան 9 տարեկան աղջիկ է:

IMG_7329

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ