14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Տղերքը գիշերը զանգում, աչքալուսանք էին տալիս՝ Տեր Հայր ջան, ինձ էլ են վերցրել, գնում եմ Ղարաբաղ. Տեր Աբել Քարտաշյան

Իմ հետեւում երեւացող բարձր դիրքի պես անսասան ենք մենք՝ անկոտրում կամքով: Այս մասին facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը: «Մեր բոլորի ջերմ աղոթքներն ուղղված սահմանագծում կանգնած զինվորներին, բոլոր նրանց, որոնք խիզախություն ունեն կանգնելու հայրենիքի պաշտպանության համար: Ես երեկ ասել էի, որ երբ տեսա զինվորների նվիրվածությունը հայրենիքին, […]

Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական  Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի […]

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ […]

Ալիևի օգնականը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա մեկ անգամ ևս կրկնել է Ադրբեջանի պաշտոնական ապատեղեկատվությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու և խաղաղ բնակիչներին թիրախավորելու մեջ: Հաջիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցույց տված աջակցության, հատկապես բազմաթիվ սատարող հայտարարությունների համար՝ […]

«Փորձ ունեցող մարդկանցով ենք գնալու». Առաքել Մովսիսյանը սպասում է ՊՆ հրամանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ 100 հոգու հավաքել է և սպասում է ՊՆ-ի հրամանին՝ սահման մեկնելու համար: «Փորձ ունեցող մարդկանցով ենք գնալու»,- ասաց Ա. Մովսիսյանը: Արցախում է ծառայող որդու մասին էլ նշեց. «Առաջին գծում է, կռվում է իմ տղան, բոլոր զինվորների հետ միասին»: Հիշեցնենք՝ Առաքել Մովսիսյանը Արցախյան […]

«Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն»

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի։ Այսօր մեր գերագույն խնդիրն այդ գործընթացն արագացնելն է։ Սեյրան Օհանյան

Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի գործողություն է. սենատոր Մենենդես

Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է ԼՂ-ի դեմ ուղղված Ադրբեջանի մարտական գործողությունները։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշված է նրա թվիթերյան գրառման մեջ։

«Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երեկոյան և այս գիշեր Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները մի շարք փայլուն գործողություններ են իրականացրել։ Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է, իսկ հարձակման թափը կոտրվել։ Ինչպես և կանխատեսում էի երեկ ցերեկը, երկրորդ փուլում սկսվել է թշնամու մարդկային և տեխնիկական ռեսուրսների ինտենսիվ ոչնչացում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված