08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երեկոյան և այս գիշեր Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները մի շարք փայլուն գործողություններ են իրականացրել։ Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է, իսկ հարձակման թափը կոտրվել։ Ինչպես և կանխատեսում էի երեկ ցերեկը, երկրորդ փուլում սկսվել է թշնամու մարդկային և տեխնիկական ռեսուրսների ինտենսիվ ոչնչացում։ Մեր պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցիների մի քանի տասնյակ դիակներ կան հայկական կողմում։

Վստահ եմ՝ օրվա ընթացքում նման՝ ականջ շոյող լուրեր դեռ շատ ենք լսելու։ Եվ դա հրաշալի է։

Որովհետև իրականում նման գործողություններով մեր Բանակը միայն Ադրբեջանի ողնաշարը չի կոտրում։ Այս հաղթանակների արժեքը շատ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել։ Վերջում բոլորն են գալու ու չոքելու հայ ժողովրդի առջև։ Որովհետև հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում բոլոր նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին, որ առանց մեզ հետ քննարկելու կարող են քարտեզներ գծել Արցախում կամ էլ մեր ճակատագիրը որոշել»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ