14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Անհապաղ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները. Եվրախորհրդարանի պատգամավորների անդրադարձը

Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Պայմանավորվածության համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պետք է կանխել […]

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք […]

Պետք է հասկանանք հետևյալը՝ Արցախյան ազատամարտն էլ տևեց շուրջ 2-2.5 տարի, պետք է նախապատրաստվենք լայնամասշտաբ գործողությունների և դիմադրության. Սեյրան Օհանյան. tert.am

Այս պահին մենք կարող ենք արձանագրել՝ բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ոչ միայն Հայաստանի և Արցախի շուրջ, այլ՝տարածաշրջանում. արցախյան հատվածում մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական դավադրության հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Օհանյանն ընդգծեց, որ եթե ապրիլյան պատերազմի ժամանակ՝ 2016-ին, Թուրքիան այնքան էլ չէր […]

Տխրահռչակ Հիքմեթ Հաջիեւը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը կոչել է «հայրենական». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տխրահռչակ Հիքմեթ Հաջիեւը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը կոչել է «հայրենական»։   Ասա, այ Իլհամ օղլի, դուք հայրենի՞ք ունեք, որ մի հատ էլ «հայրենական» պատերազմ մղեք։ #Հաղթելու_ենք #Artsakhstrong»: 

Սերժ Սարգսյանի աջակիցներ երիտասարդական նախաձեռնության 100 անդամներ այսօր, ի թիվս բազմաթիվ այլ կամավորների, այցելել են արյունաբանական կենտրոն

Սերժ Սարգսյանի աջակիցներ երիտասարդական նախաձեռնության 100 անդամներ այսօր, ի թիվս բազմաթիվ այլ կամավորների, այցելել են արյունաբանական կենտրոն։ Արյուն հանձնելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել գալիք օրերին կազմակերպել նախաձեռնության այլ անդամների այցը՝ առանձին խմբերով ինչպես բացասական, այնպես էլ դրական ռեզուսի արյուն հանձնելու։ Մենք մեր զինվորների կողքին ենք՝ և՛ առաջնագծում, և՛ թիկունքում։ #ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ

Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի

  «Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել էին ինձ։ Արի՛, Տե՛ր, փրկի՛ր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղավորների ատամները կփշրես։   Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի»։   Սաղմոս 3:7-9

Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 նահատակված զինծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողները. Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ. Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ. Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ. Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ. Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ. Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ. Գրիգորյան […]

ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը

Ստրասբուրգի դատարանը Հայաստանից հարցում է ստացել, պահանջով՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, դատարանը կքննարկի այն, РИА Новости-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից: «Դատարանը պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդություն է ստացել: Այն քննարկվում է», – ասել են դատարանից: Նախօրեին ՀՀ ներկայացուցչությունը դատարանում հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռմբակոծությունը քաղաքացիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված