28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը ներկայացրել է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրման հասցեները

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների  հավաքագրում։

Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ։

Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝

Երևան – Ձորափի 70/1
Արարատի մարզ – ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1
Տավուշի մարզ – ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1
Արագածոտնի մարզ – ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4
Գեղարքունիքի մարզ – ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20
Կոտայքի մարզ – ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4
Լոռու մարզ – ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա
Շիրակի մարզ – ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1
Վայոց Ձոր – ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33

Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։

Ուշադրություն՝  սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր․՝ սառնարանային) և այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։ 

Պահեստավորման ենթակա սննդատեսակներն են՝  նպարեղեն, մակարոնեղեն, խտացրած կաթ, տուփով քաղցրավենիք (ոչ շոկոլադապատ), կոնֆետ (ոչ շոկոլադային), չորաբլիթ, ալյուր, շաքարավազ, սուրճ, թեյ, ջուր և այլն, առաջին անհրաժեշտության պարագաներն են՝ չոր և թաց անձեռոցիկ, գուլպա, ներքնաշոր, օճառ, ատամի խոզանակ և մածուկ, մեկանգամյա օգտագործման ածելի, մեկանգամյա օգտագործման սպասք, ծխախոտ և այլն։

Բժշկական պարագաների ցանկը՝ ստորև․

1․ Հակաայրվածքային քսուքներ
2․ Լևոմիկոլի քսուք
3․ Բինտ  (ստերիլ և ոչ ստերիլ)
4․ Բամբակ
5․ Սպիրտ
6․ Անալգին – սրվակ
7․ Դիմեդրոլ – սրվակ
8․ Դեքսամետազոն – սրվակ
9․ Ներարկիչ – 10մլ
10․ Ներարկիչ – 20մլ
11․ Կաթետր ն/ե 18G
12․ Ֆոլեյի կաթետր 16Fr, 18Fr
13․ Ջրածնի պերօքսիդ – 3%
14․ Տակդիր (մեծերի)
15․ Մեզընդունիչ
16․ Մեթիպրեդ – 1000մգ
17․ Ամոքսիկլավ
18․ Ցիպրոֆլոքսացին
19․ Մոքսիֆլոքսացին/ մոքսին 250մլ
20․ Ցեֆտրիաքսոն
21․ Սպազմալգոն
22․ Ատրոպին
23․ Ադրենալին
24․ Նորադրենալին
25․ Կոֆեին-նատրիումի բենզոատ
26․ Ձեռնոցներ (ոչ ստերիլ և ստերիլ)
27․ Նոշպա
28․ Նատրիումի բիկարբոնատ (ներարկման)
29․ Ռինգերի լուծույթ
30․ Նատրիումի քլորիդ – 0,9%, 500մլ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ