25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն անդրադարձել է վերջին օրերին գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին: «Ադրբեջանական կողմի այս զավեշտալի մոտեցումը նորություն չէ, քանի որ հայկական ազգանունով որևէ մեկի  համար Ադրբեջան մուտքը արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության  այդ երկրի կողմից տարվող քաղաքականության ուղեգծի […]

Աշխարհում ամեն ութերորդ մարդը քաղցած է

Չնայած սովի դեմ ծավալվող պայքարին` աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդը տառապում է սովից, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ստացվում է` աշխարհում 842 միլիոն մարդ սոված է, եւ հետաքրքրականն այն է, որ նրանցից շատերը զարգացած երկրների բնակիչներ են: Օրինակ, 16 միլիոն մարդ, ովքեր սոված են մնում, ապրում են հարուստ երկրներում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

PKK-ն հարձակումներ է իրականացրել Թուրքիայում. կա 4 զոհ

Գիշերը և վաղ առավոտյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում զինված հարձակումներ ու պայթյուններ են իրականացրել: Պայթյունների ու հարձակումների հետևանքով կա 4 զոհ և 5 վիրավոր, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսօր վաղ առավոտյան Մարդինի Դարգեչիթ գավառում ՔԲԿ-ականների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելու ընթացքում պայթեցվել է մի ոստիկանական մեքենա: Պայթյունի […]

Խայտառակ խախտումներ` Երևանի սուպերմարկետներում

Սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար մարզերում ուսումնասիրություններ են իրականացնում առևտրի կետերում: Ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն` ամփոփելով  իրենց արձանագրած տվյալները՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ ասաց, որ մարզերում սպառում չկա, նվազել է սպառողների թիվը, հիմնական գնումներն էլ պարտքով է: «Մարզերում եղանք շատ արտադրամասերում: Պետք է ասել, որ ավելի վատ վիճակ էր, քան Երևանի արտադրամասերում: Այսօր կա սպառողի […]

Սերժին մեղադրելու լիքը բան կա, բայց … 

Վիրտուալ տիրույթը արունակում է սահմանադրական փոփոխությունների ակտիվ քննարկումը: Օգտատեր Վախթանգ Սիրադեղյանը  գրում է. «Հայեր ջան, Սերժին մեղադրելու լիքը բան կա, բայց հաստատ դա այն չի, ինչ խոսվում է այսօր. «նա մեկ անձի բռնապետությունը փոխարինում է կուսակցակապետության, ինչն ավելի վատ է»: Ոչ, հազար անգամ ոչ, ավելի վատ չի, որովհետև կուսակցապետությունը ենթադրում է որոշումների կոլեգիալ կայացում, ինչը […]

Մահն այլեւս սարսափելի չէ, երբ հանդիպում ես Նրան

Որոշ մարդիկ ոչինչից չեն վախենում… Ես այդպիսիներին անձամբ գիտեմ: Նրանք այս կյանքում անցել են «կրակի, ջրի ու պղնձե խողովակների միջով»: Նրանք իրենց մարմնին, սրտին կրում են սպիներ և կրում են դրանք արժանապատվությամբ: Նրանք կենդանի են մնացել… Հիմա նրանց հաստատ հայտնի է, թե գործնականում ինչպես ելք գտնել ցանկացած իրավիճակից: Գիտեն՝ ինչպես սկսել զրոյից, թեկուզ դա արդեն […]

Եւ գոհանանք Աստծուց, որ վարձատրում է ամեն մի անձնուրաց և հավատարիմ ծառայության համար. Ուինսթոն Չերչիլ

«Եթե մենք միասին ենք, ապա մեզ համար ոչ մի անհնարին բան չի կարող լինել: Եթե մենք անջատ ու բաժան ենք իրարից , ապա մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Եկեք լրջությամբ կատարենք մեր պարտքը և օգտվենք մեզ տրված հնարավորություններից: Եւ գոհանանք Աստծուց, որ վարձատրում է ամեն մի անձնուրաց և հավատարիմ ծառայության համար»: Չերչիլ Ուինսթոն Լեոնարդ. Բրիտանական […]

Դժվարը մանկությունից հետո նկարիչ մնալն է…

«Աստված Նկարիչ է, և Նրան են փորձում ընդօրինակել բոլոր նկարիչներն առանց բացառության: Նկարիչները նոր գույն կամ նոր պատկեր չեն ստեղծում, նրանք լոկ արտանկարում են այն, ինչ իրենց աչքին է բացահայտվում: Իհարկե, նկարիչները բոլոր մարդկանց պես իրավունք ունեն փոխվելու, բայց Աստված երբեք չի փոխվում: … Գեղանկարչությունը կույրի զբաղմունք է, քանի որ նկարիչը նկարում է ոչ թե […]

Շուկայական ցնցումներ

Սեպտեմբերի 1-ին համաշխարհային շուկայում դարձյալ հանքահումքային ապրանքները հերթական գնանկումը գրանցեցին: Մեկ բարել նավթի գինը դարձյալ 50 դոլարից իջավ: Նվազեց նաեւ Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ապրանքի` պղնձի գինը: Բորսայում 1 տոննայի գինը կրկին մոտեցավ 5000 դոլարի սահմանագծին: Նավթի գնի անկումն անդրադարձավ ռուբլու փոխարժեքի վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված