07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով: Երևանում` ապրիլի 19-21-ը, 23-ին […]

“Давай до свидания”. Ժամանակ

Երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող խաղողագործներին, որոնք պահանջում էին մթերված խաղողի դիմաց վճարները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Լրիվ հասկացել եմ, հիմա կանչել եմ, գան նայեն, ինչ հնարավորություններ ունեն, որ բերեն փողերը տան: Դե գնացեք տուն, դավայ, ցտեսություն ձեզ»:    

ՊՆ-ն` կանանց պարտադիր զինծառայության շուրջ. Իրավունք

«Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։ «Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։ Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը […]

Միանվագ գումար, կենսաթոշակ եւ պարգեւավճարներ՝ զոհված զինծառայողներին պետական աջակցությունը

Բանակը պետական կառույց է եւ դրա հոգսերը պետք է նախեւառաջ հոգա պետությունը: Սակայն, բանակի հոգսերը միայն պետության հոգսերը չեն, հատկապես Հայաստանի դեպքում, երբ բանակի հզորությունից է կախված պետության եւ ազգի լինել-չլինելը: Այս առումով, բնական է այն մեծ ուշադրությունն ու հոգատարությունը, որն այս օրերին դրսեւորվեց բանակի եւ զինծառայողների նկատմամբ ամբողջ բնակչության  կողմից: Դա վերաբերվում է նաեւ […]

Ում փրկեց Միհրան Պողոսյանը. 168 Ժամ

Երեկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ. հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ասել, թե դա սպասված հրաժարական էր, նշանակում է` ոչինչ չասել: Միհրան Պողոսյանը համարվում էր կամ գուցե դեռ է Հայաստանի ամենաանձեռնմխելի պաշտոնյաներից մեկը, ով, բացի զանազան ոլորտներում ունեցած մենաշնորհներից ու Երևանի փողոցները գծանշելու ու փող հավաքելու գերմենաշնորհից, ուներ նաև այլ «մենաշնորհ»` գործից «ազատում» էր իր […]

Հակառակորդը անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` […]

Մոսկվան բացահայտում է ԼՂ կարգավորման փաստաթուղթը. Առավոտ

  Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը ստացվել է Մոսկվայից եւ ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացը, «հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի […]

Սարսափելի երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 400-ը /վիդեո/

Էկվադորում շաբաթ օրը՝ գիշերը սարսափելի երկրաշարժ է տեղի ունեցել։ Սարսափելի երկրաշարժի արդյունքում զոհերի թիվն արդեն գերազանցում է 400-ը՝ 413 հոգի, գրում է ТАСС-ը։ Եվս 230 հոգի համարվում է անհետ կորած։   Այս պահին փրկարարական աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում է 400 փրկարար տարբեր երկրներից՝ Վենեսուելայից, Կոլումբիայից, Կուբայից, Մեքսիկայից Պերուից, Սալվադորից եւ Չիլիից։

Կորած միլիոններ. Հայկական Ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Անցած տարվա ընթացքում միայն ներկրվող ավտոմեքենաներից գանձվող ավելացված արժեքի հարկից ՀՀ պետական բյուջեն կորցրել է ավելի քան 25 միլիոն դոլար։ Խնդիրն այն է, որ նվազել են ինչպես ներկրվող մեքենաների քանակը, այնպես էլ գինը։ 2015թ Հայաստան է ներկրվել 27 300 հատ ավտոմեքենա այն դեպքում, երբ 2014թ. այդ թիվը 44 300 էր։ Ներկրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված