04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը դատապարտող դրույթներ են մեջբերվել․ Aravot.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում , որը քննարկվեց երկուշաբթի՝ մեջբերված են Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւի Resolution 2085 (2016) այն դրույթները, ըստ որի՝ Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը, գրում է Aravot.am-ը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև […]

Մի գոռա. փոխգնդապետը՝ իրավաբանին /վիդեո/

«Պարոն գնդապետ թույլ տվեք մոտենանք դեսպանատանը և ասենք մեր ասելիքը : Մենք խոստանում ենք ձվեր չնետել  ու ավելորդ քայլեր չձեռնարկել»,-այսօր ՌԴ դեսպանատան մոտ կայացած «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քայլերթ-ակցիայի ժամանակ ոստիկանությանը դիմեց իրավաբան Հայկազ Մակարյանը: «Ձեր կոչը այստեղից ասեք ու գնացեք»,-պատասխանեց ոստիկանը: Ոստիկանների և ակտիվիստների խոսակցությունը գնալով թեժացավ: «Մի գոռացեք ու մի խախտեք օրենքը»,-ասաց փոխգնդապետը: Ցուցարարները խոստացան […]

Փոխվարչապետ Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին

Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին: Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ– ԵԱՏՄ փոխհարաբերություններում: Փոխվարչապետ Գաբրիելյանն ընդգծել է, որ […]

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի […]

Հայ բռնցքամարտիկները վերադարձան Թուրքիայից

Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հայ բռնցքամարտիկները նվաճեցին 4 ուղեգիր: Բռնցքամարտիկները երեկ ուշ գիշերով վերադարձան հայրենիք:  Օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Հիշեցնենք՝ մրցաշարի արդյունքում արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 […]

10-ամյա անպտղությունից հետո. առաջին տիկնոջ հետ /վիդեո/

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այցելեց «Շենգավիթ» Բշկական Կենտրոնի «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երջանիկ ընտանիքին և զույգ փոքրիկներին: Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է, երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո: Բաբուջյանների ընտանիքը մանկան ճիչին սպասել էր 10 […]

Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը երբեք խնդրի ռազմական լուծման մասին չեն խոսել․ Շարմազանով

Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Բոլորը պետք է հասկանան, որ հիմնախնդիրները բացառապես խաղաղ կերպով պետք է լուծվեն։ Եվ երկրորդ՝ բոլոր ժողովուրդները եւ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրավունք ունեն անկախ ու ազատ լինել։ Մենք կողմ ենք երկխոսության եւ խաղաղ կարգավորման»,- ասել է […]

ՀՀ եւ ԼՂՀ նախագահներն այցելել են ՊԲ զորամաս. պարգևատրել են մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված