07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ընտրակաշառքի մասին պատրաստ են պատմել տեսախցիկի առաջ

Կիրակի օրը ՀՀ 33 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում գրանցվել են ճիշտ այնպիսի ընտրախախտումներ, որոնք սովորաբար լինում են Հայաստանում անցկացվող  ընտրությունների ընթացքում։ Այսօր ալս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Վերջինս  հետևել է Հրազդանում անցկացված ընտրություններին։ «Խոչընդոտներ են ստեղծվել դիտորդների համար:  Թույլ  չեն տվել, որ վերջիններս ցուցակներին ծանոթանան։ […]

Սա վտանգավոր է

‹‹Թող դադարեն զինվորական համազգեստ հագնել ու սելֆի անել: Հիմա նրանք չպիտի խոսեն, պիտի գործեն, քայլեր անեն, որ հասարակության ատելությունը գոնե մեղմանա: Ժողովրդի եւ իշխանության միջեւ  պատնեշը վերանա››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած վերջին ռազմական իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: ‹‹Սա վտանգավոր է: Իշխանություններն իրենք […]

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին

Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ                     ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով: Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի […]

Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են սկսվել մոտ օրերս․ Հասանով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ակտիվ փուլը մոտ օրերս կարող է սկսվել։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ բանակցային գործընթացի նախաձեռնողը բանակցային գործընթացի նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը : «Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, […]

« Հերիք էղավ … էսօրվա դրությամբ եթիմ ենք ». /վիդեո/

Ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Տավուշի մարզի սահմանային տարածքներում կրակոցները սկսեցին ավելի պարբերական դառնալ: Գնադապետ  Գեորգի Ասատրյանը վստահում է Հայոց բանակի զինվորին, բայց 26 տարի հետո Բարեկամավան գնաց, որովհետև հոգու խորքում անհանգիստ էր վաղուց հարազատ գյուղացիների համար: «Այ սրա ցավը տանեմ, 26 տարի առաջ  էս  կողմերումը մեզ էր պաշտպանում»,-ասում է 78 ամյա Բենիամին Անտոնյանը: «Մի […]

Եվրոն արժեւորվել է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  81 լումայով`  դառնալով 481.55  դրամ, եվրոն արժեւորվել է`1.06  դրամով`  դառնալով  544.34 դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեզրկվել է 18 լումայով  եւ դարձել`  7.13 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  481.55  Եվրո 544.34  ՌԴ Ռուբլի 7.13

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԼՂՀ կառավարության հաշվեհամարին փոխանցվել է 6,5 մլն դոլար

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-18 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝ փոխանցված 3,935 անձանց կողմից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագաամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն […]

Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվողը ցուցմունք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ձերբակալված անձը Երևանի բնակիչ է։ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված