« Հերիք էղավ … էսօրվա դրությամբ եթիմ ենք ». /վիդեո/
Ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Տավուշի մարզի սահմանային տարածքներում կրակոցները սկսեցին ավելի պարբերական դառնալ:
Գնադապետ Գեորգի Ասատրյանը վստահում է Հայոց բանակի զինվորին, բայց 26 տարի հետո Բարեկամավան գնաց, որովհետև հոգու խորքում անհանգիստ էր վաղուց հարազատ գյուղացիների համար:
«Այ սրա ցավը տանեմ, 26 տարի առաջ էս կողմերումը մեզ էր պաշտպանում»,-ասում է 78 ամյա Բենիամին Անտոնյանը:
«Մի հատ թուրք ունենք ու մի հատ Ալիև, որոնք միտք ունեն մեր հողերը վերցնեն: Մենք էլ զոհ չենք տալու: Հերիք եղավ: Արդեն ռուսից էլ ու սաղից էլ հոգնել ենք: Մենք քանի հերոս ու մարշալ տվեցինք ռուսին, բայց էսօրվա դրությամբ եթիմ ենք ու մենակ մենք ենք մեր գլխի տերը:
Նոր ծնված տղեն էլ զենք ա ման գալիս: Էն անմեղ երեխեքին հիշում եմ լացս է գալիս»,-անդրադառնալով քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներին ասաց տարեց գյուղացին, հավելելով, որ գյուղացիները ուզում են զենք ունենալ և իրենք իրենց հողը պաշտպանել:
Գյուղացին վստահում է հայի գենին ու ապշում. « Բա հայի վիզը մարդ կկտրի ու ման կգա գլուխը ձեռքին: Ես կյանքումս հավ էլ չեմ մորթել»:
Տեսանյութը Henaran.am-ին տրամադրեց ֆոտոլրագրող Մուշեղ Գասպարյանը: