14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՊՆ-ն` կանանց պարտադիր զինծառայության շուրջ. Իրավունք

«Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։ «Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։

Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր Է, հնարավո՞ր Է կանանց զինծառայությունը դարձնել պարտադիր։

«Պարտադիր ծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան։ Դրա կարիքը չկա, և պետք էլ չէ անգամ մտածել դրա մասին։ ՀՀ-ում հիմա կանանց զինծառայության համար կան պայմաններ։ Այնպես որ, պարտադիր չէ, որ կանանց զինծառայությունը լինի պարտադիր։ Իսրայելում էլ կանանց պարտադիր ծառայությունն էլ շատ «բայց»-եր ունի, որը ավելի շատ կամավոր ծառայության է նմանվում»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը»,-գրում է թերթը։

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ