19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Համաշխարհային մամուլը՝ Ջորջ Քլունիի այցի եւ «Ավրորա» մրցանակաբաշխության մասին

Ջորջ Քլունիի`  Հայաստան այցն ու այստեղ տեղի ունեցած միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխությունը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում։ Associated Press-ը գրել է, որ Քլունին հայերի հետ մասնակցել է 1,5 մլն հայերի սպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությանը եւ խոսել այն մասին, երկրներ կան, որոնք Ցեղասպանությունը ճանաչել են, սակայն ԱՄՆ-ն դա չի արել։ The Guardian-ը անդրադարձել է Քլունիի ելույթին՝ […]

Ցավոք

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրատվամիջոցներին տարածել է մի գրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ քաղաքապետարանում իբր քննարկվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարականներ իջեցնելու հարցը՝ անչափահասների հասարակական-քաղաքական ակտիվությունը կասեցնելու նկատառումով: Ավելին, տիկին Բախշյանը հեռուն է գնացել և հստակ անուններ է նշել՝ այդ իրողության առնչությամբ համեմատություններ և վերլուծություն կատարելով: Գնահատելով Անահիտ Բախշյանի […]

Ոչ-ոքիների շարքը շարունակվում է

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Ստավանգերի միջազգային մրցաշարի 5-րդ տուրի Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն է: Այժմ Արոնյանն ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:  

Քարդաշյանները պայքարում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ռեալիթի-շոուների ամենահայտնի ընտանիքը՝ Քարդաշյանները, հերթով գրառում են արել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ։ Քարդաշյանների ամենահայտնի ներկայացուցիչը՝ Քիմ Քարդաշյանը, Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ ինքը մեկ տարի առաջ եղել է Հայաստանում։ «Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան, եւ ես այնքան բան […]

«Երբ տեսնեք ձեր ծնողին, կոկորդը կտրած … »

«Ձեզ դուր կգա՞ Երբ որ տեսնեք ձեր իսկ ծնողին, կոկորդն ու ականջները կտրած վիճակում, բազկաթոռին ընկած, մեռած, երբ որ արյունը հոսել ա իր վրայով և տարածվել գետնին…..: Ձեզ դուր կգա՞ այդպիսի լուսանկարն ու այն գիտակցությունը, որ 300 000 հոգի, մեծ տպավորվաությամբ դիտում են, կիսում, «լայքում» և «քոմենթում», ձեր ծնողների այդ նկարները: Իմ կարծիքով` միանշանակ ո՜չ, […]

Ապրեք, ցնցող էր

Ցնցված եմ Ավրորա մրցանակաբաշխության մակարդակից: Չէի հասցրել նայել, ինչն անում եմ այժմ: Հպարտ եմ, որ Հայաստանում կարող է նման մասշտաբի միջոցառում կազմակերպվել, երբ քեզ՝ փոքր ազգի ներկայացուցիչիդ զգում ես մեծ, առաջադեմ, լուսավոր, 21-րդ դարի մարդկության մի մասը: Ապրեն կազմակերպիչները, մասնակիցները, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը: Սա անպատկերացնելի էներգետիկա է: Մի տեսակ չեմ հավատում, որ այն Հայաստանում է: […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լիբանանի աշխատանքի նախարարին

Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ալ-Ազզիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից և բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության […]

ԵՏՄ-ից դուրս գալն անլրջություն կլինի. Կիրո Մանոյան

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հարցին , թե  այս պահին նպատակահարմար չէ արդյոք ԵՏՄ-ից դուրս գալը, հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին հայտարաել է, որ ճիշտ չէ: «ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալն անլրջություն կլինի: Իսկ ի՞նչ անենք, վազենք Եվրամիությո՞ւն: Մենք պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված