27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քարդաշյանները պայքարում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ռեալիթի-շոուների ամենահայտնի ընտանիքը՝ Քարդաշյանները, հերթով գրառում են արել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ։

Քարդաշյանների ամենահայտնի ներկայացուցիչը՝ Քիմ Քարդաշյանը, Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ ինքը մեկ տարի առաջ եղել է Հայաստանում։
«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան, եւ ես այնքան բան իմացա իմ ընտանիքի պատմության մասին։

Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մոտ 1.5 մլն հայեր են կոտորվել Օսմանյան կայսրության կողմից։

Այսօր չափազանց կարեւոր հիշատակի օր է ինձ եւ միլիոնավոր հայերի համար՝ ողջ աշխարհում։ Մենք պետք է միասնական լինենք եւ օգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-գրել է Քիմը:

Քլոե Քարդաշյանն էլ, ով նախորդ տարի Քիմի հետ միասին Հայաստանում էր, գրել է, որ ինքն առաջին անգամ եկավ Հայաստան, ու դա փոխեց իր կյանքը։

«Այդ հիշողությունները ես երբեք չեմ մոռանա: 1.5 միլիոն կորուսյալ հոգիներ»,- գրել է նա:

Քարդաշյանների ավագ քույրը՝ Քորթնին, գրել է, որ անհրաժեշտ է միասնական լինել ու նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Եւ վերջապես հայտնի քույրերի միակ եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, Ինստագրամի իր էջում եւս գրառում է արել ու ասել, որ իր համար սա կարեւոր հիշատակի օր է։

«1915-ի ապրիլի 24-ին 1 ու կես միլիոն հայերի կոտորեցին Օսմանյան կայսրությունում: Սա շատ կարեւոր հիշատակի օր է ինձ եւ միլիոնավոր հայերի համար: Մենք պետք է միասին լինենք եւ նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ