Համաշխարհային մամուլը՝ Ջորջ Քլունիի այցի եւ «Ավրորա» մրցանակաբաշխության մասին
Ջորջ Քլունիի` Հայաստան այցն ու այստեղ տեղի ունեցած միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխությունը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում։
Associated Press-ը գրել է, որ Քլունին հայերի հետ մասնակցել է 1,5 մլն հայերի սպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությանը եւ խոսել այն մասին, երկրներ կան, որոնք Ցեղասպանությունը ճանաչել են, սակայն ԱՄՆ-ն դա չի արել։
The Guardian-ը անդրադարձել է Քլունիի ելույթին՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ։ Պարբերականը մեջբերել է հոլիվուդյան աստղի պատմությունն իր նախնիների մասին, երբ Քլունին նշել էր, որ նրանք 19-րդ դարում հեռացել են Իռլանդիայից։ Նա կոչ է արել մարդկանց հավատալ, որ նրանք կարող են փոփոխություն իրականացնել։ Պարբերականը նշել է նաեւ, որ Քլունին Ծիծեռնակաբերդ է գնացել՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։
The Telegraph-ըը եւս անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանն ու ներկայացրել Քլունիի ելույթը։ Պարբերականը գրել է, որ «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողն այն մարդն է, ով 30 հազար մարդ է փրկել:
«Ջորջ Քլունին Հայաստանում ներկայացրել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել սովից եւ կոչ է արել աշխարհին հիշել, որ փախստականները նույնպես մարդիկ են, ինչպես բոլորը»,- գրում է The Telegraph-ը։
Քլունիի այցին ու «Ավրորա» մրցանակաբաշխությանն են անդրադարձել The Independent-ը, The Huffington Post-ը, USA Today-ը եւ այլ միջազգային հեղինակավոր պարբերականներ։