«Երբ տեսնեք ձեր ծնողին, կոկորդը կտրած … »
«Ձեզ դուր կգա՞
Երբ որ տեսնեք ձեր իսկ ծնողին, կոկորդն ու ականջները կտրած վիճակում, բազկաթոռին ընկած, մեռած, երբ որ արյունը հոսել ա իր վրայով և տարածվել գետնին…..:
Ձեզ դուր կգա՞ այդպիսի լուսանկարն ու այն գիտակցությունը, որ 300 000 հոգի, մեծ տպավորվաությամբ դիտում են, կիսում, «լայքում» և «քոմենթում», ձեր ծնողների այդ նկարները:
Իմ կարծիքով` միանշանակ ո՜չ, դա ձեզ դուր չի գա:
Այդ դեպքում ձեզ ի՞նչի ա թվում, թե կարելի ա «ուրիշի» այսինքն ոչ ձեր մայրիկի, քրոջ կամ տատիկի նման նկարը` /կոկորդը կտրած, քիթը պոկած և այլն…./ տարածել:
Թե՞ ձեզ թվում ա, թե հանգուցյալների հարազատներին դա շատ ա դուր գալիս:
Այդ դեպքը հենց կոչվում ա ուրիշի խիստ անձնական կյանքին վերաբերվուղ, մասնավոր տվյալների հրապարակում, որն արգելվում է, այդ դեպքը հենց կոչվում է հանգուցյալի հարազատենրին բարոյական վնաս պատճառել, այդ դեպքը հենց կոչվում ա մահացած անձնավորության հիշատակինկատմամբ, անհարգալից դրսևորում, այդ դեպքը հենց կոչվում ա լրագրողական էթիկայի խոխտում և այլն…
Չի՜ կարելի նման բան անել: Չի՜ կարելի, երբեք»:
Հայկ Կիսեբլյան