Ստեփանակերտը ծաղկում է
Ստեփանակարտի փողոցներում և պուրակներում ակտիվորեն սկսվել են բարեկարգման, ծաղկեպատման և կանաչ գոտիների ընդլայնման աշխատանքներ:
Այս մաիսն տեղեկացնում է «Արցախպրես»-ը, որի փոխանցմամբ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը հայտնել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և սիզամարգերում սկսված է հողի փխրեցման և սածիլների տեղադրման գործընթացը:
«Այսօրվանից Եռատոնի նախատոնական աշխատանքներ են սկսվել քաղաքի տարբեր հատվածներում:
Էլեկտրական սյուների վրա տեղեդրվելու են դրոշներ, շենքերի ճակատային մասերում բաներներ»,- ասել է Ա. Հակոբյանը և հավելել, որ առաջիկա երեք օրերի ընթացքում նախատեսված է տեղադրել 50.000 ծաղկի սածիլ:
Ա. Հակոբյանի խոսքով՝ մայրաքաղաքի կանաչապատմանն զուգընթաց մի շարք փողոցներում ընթանում են նաև ծառատնկաման աշխատանքներ: