Հայ ըմբիշներն առայժմ երեք օլիմպիական ուղեգիր են նվաճել
Մոնղոլիայում ավարտվեց Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը (97 կգ) ոսկե մեդալ է նվաճել:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ 4:3 հաշվով հաղթեց ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին:
Ուլան Բատորում ավարտված վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականները նվաճեցին երեք ուղեգիր (Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ) և ազատ ոճային ըմբիշ, 97 կգ քաշային Գեորգի Կետոև):
Վարկանիշային երրորդ մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մայիսի 6-8-ը: