Վարչապետն ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեջեան Էլ Ազզիին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին և Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներին Լիբանանի բարձրաստիճան մասնակցության համար և բարձր գնահատել Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ դա վկայում […]