11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գերմանահայերը հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո, վիդեո/

Ապրիլի 23-ին Բեռլինում կանգնեցվեց հայկական խաչքար Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ: Ինչպես Բեռլինի հայտնում է Henaran.am-ի թղթակից Գայանե Առաքելյանը Հայաստանից բերված խաչքարը տեղադրվեց Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող արքեպիսկոպոսանիստ Սուրբ Հեդվիգ տաճարի բակում: Այս տաճարն ընտրվել է անցյալի հետքերով: Գերմանահայկական ընկերության ջանքերով 1919 թ. մայիսի 14-ին այստեղ է անցկացվել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին […]

Պատգամավորը՝ ԱԳ նախարարին

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր`  ԱԺ նիստի ընացքում, դժգոհեց ՀՀ ԱԳ նախարարության աշխատանքից: «Այս ծանր օրերին, երբ նաև Նալբանդյան-Լավրով հանդիպումն էր ընթանում, մենք ավելի շատ ինֆորմացիա ստանում էինք ռուսական մամուլից, քան թե մեր», – ասաց Քոքոբելյանը: Պատգամավորն ընդգծեց՝ հավանաբար ԱԳՆ-ն հարմար չի գտել, որ  որոշ բաներ հրապարակվեին: «Առաջարկում և պահանջում եմ, որ արտգործնախարարն առնվազն երկու […]

Մալարիայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը հասել է 2015 թվականին իր առջև դրված […]

Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը չի դադարի․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն երեկ՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել սոցկայքի իր էջում։ Նա գրել է, որ  կորստի ցավը չի անցել եւ «101. Ցեղասպանություն» գրությամբ լուսանկար է հրապարակել։ «101 տարի անց ցավը մնում է։ Պայքարը Ցեղասպանության ժխտման դեմ չի դադարելու: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքը անհրաժեշտություն է ու հրատապ»,- գրել […]

«Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ » . հերթական աբսուրդը

«Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ, հայրենիքը դավաճանած և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը երրորդ երկիր տեղափոխվելու հետո էլ շարունակում է Ադրբեջանին մեսիջներ ուղարկել: Haqqin.az-ի  փոխանցմամբ՝ Վահան Մարտիրոսյանը այս բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել. «Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են […]

Երեւանը` Թուրքիայի նախագահին

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության: Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք […]

Մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերը տեսանելիություն ապահովող համապատասխան սարքեր. Բագրատյան

«Մենք զոհեր ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան  8-ից հետո չի տեսնում, չունի գիշերը տեսանելիություն ապահովող համապատասխան սարքեր:  Հասարակ կապը չկա, որ կար 90-ականներին»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանն ընդգշեց՝   կան խնդիրներ, որոնք հարկ է քննարկել ու պարզաբանել: «Շտաբի պետին հրավիրենք, տեսնենք` ինչ է կատարվում: Տասնյակներով ջիպերը դրվում են մարդկանց […]

Իզմիրում խոչընդոտել են Ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Թուրքիայի Իզմիր քաղաքի տեղական իշխանություններն արգելել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Իզմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ արարողությունն արգելում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ոստիկանությունը սպառնացել է հիշատակի արարողություն իրականացնել ցանկացող անձանց չցրվելու պարագայում բռնի ուժ կիրառել: Այդուհանդերձ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ստամբուլում […]

Չեխահայերը պահանջել են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի հայությունն այս ապրիլի 24-ը սկսել է «՚Մուսա լեռան 40 օրը» հայտնի վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղկեպսակի զետեղումից։ Այս մասին հաղորդում են «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի խմբագրությունից, արարողությունը կատարել են Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ու Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր Սուրբն իր խոսքում նշել է, որ նկատի ունենալով Վերֆելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված