12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը ցույց են անցկացրել /ֆոտո/

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց նախօրեին ակցիա է իրականացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին , գրում է Life-ru-ն: Ակցիային մասնակցել են մոտ 50 հոգի։ Նշվում է, որ ակցիայի ընթացքում Թուրքիայի դեսպանատան շենքը շրջափակվել է ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից:  

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում […]

Ծիծեռնակաբերդում Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Մենք պարտք ունենք

Անարդարությամբ ու կեղծիքով ապրել չի կարելի՝ ոչ իշխանավորին« ոչ էլ սովորական մարդուն: Քիչ ժամանակ ունենք անարդարությունն ու կեղծիքը մեր միջից հանելու: Քո մերձավորը քո եղբայրն է: Ուրախացրու նրան: Ապրիլին Աստված մեզ ցույց տվեց, որ օգնում է, ու մենք չենք կարող մերժել այս օգնությունը: Տաքսու մեջ քարոզեք վարորդին, դպրոցում աշակերտին և ուսուցչին, վաճառողին ու մարդկանց, գրասենյակում […]

Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Նշենք, որ նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով: Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում: Էրդողանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է.  «Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին Ողջունում […]

Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել […]

Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորայի» դափնեկիր

Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում քիչ առաջ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին, հայտնում է auroraprize.com-ը։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով […]

Բազմացրեք այն շնորհները, որ Աստված տվել է

Բազմացրեք այն շնորհները, որ Աստված տվել է ձեզ: Հիշե՛ք թէ ինչ պատահեց այն մարդուն, ով վերցրեց Քրիստոսի տաղանդը, պահեց հողի տակ ու այդպես չօգտագործած վերադարձրեց նրան (Մաթ. 25:30): Ձեր մկրտության ժամանակ դուք Աստծուց շնորհ էք ստացել: Հանկարծ չլինի որ այն առանց բազմացնելու իրեն վերադարձնեք՝ չօգտագործած: Ծնողնե՛ր ջան, սովորեցրեք ձեր երեխաներին օգտագործել ու բազմացնել իրենց շնորհները: […]

Ժամանակից շուտ շնորհավորեցին. Մատաղիսն ու Թալիշը կրակի տակ են

Քիչ առաջ տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Տեղեկացնենք՝ իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին։ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ: Հայկական կողմը ունի մեկ վիրավոր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորել է  ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված