04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԻՊ-ին ոչնչացնելն ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի.Օբամա

««Իսլամական պետության» կամ «Ալ Կաիդայի» նման ահաբեկչական կազմակերպություններն ամենալուրջ սպառնալիքներն են Արեւմուտքի համար»,-այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիա կատարելիք այցի նախօերին Bild թերթին տված հարցազրույցում: «Իսլամական պետության» կամ «Ալ Կաիդայի» նման խմբավորումների ահաբեկիչները ամենալուրջ սպառնալիքն է, որին մենք դիմակայում ենք»,- ասել է նա՝ նշելով, որ իսլամիստների դեմ պայքարը «բարդ է մի շարք պատճառներով»: […]

«… սկսեցի խղճալ թուրքերին» /վիդեո/

«Որպես քրիստոնյա մենք պետք է խաղաղվենք և մեր մեջից հանենք չներելու հոգեբանությունը, որը արդեն 101 տարի տանջում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեթերապևտ Արմեն Ներսեսյանը: «Մի կին ինձ գրել էր՝ ես թուրքերին ատում էի, որովհետև տատիս եղունգները քաշել են: Նարեկի աղոթքները լսելուց հետո սկսեցի խղճալ նրանց: Ատելությամբ մենք մեզ հիվանդացնում ենք»,-նշում է հոգեթերապևտը: Մանրամասները՝ տեսանյութում:

Comedy Club-ի հատուկ անդրադարձը Հայոց ցեղասպանությանը /վիդեո/

Նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Comedy Club-ը հատուկ տեսահոլովակ էր թողարկել։ 5:30 րոպեանոց տեսահոլովակում Comedy Club-ի և TNT հեռուստաալիքի հայտնի դեմքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանության դաժան իրադարձությունները:

Համերգ հիշատակի

Ս.թ. ապրիլի 24–ին, ժամը՝ 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ /Ազատության հրապարակի կողմից/, ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի, օպերային թատրոնի երգչախմբի կողմից կներկայացվեն հոգևոր երգեր: Հիշատակի և ոգեկոչման երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի և Մակար Եկմալյանի ստեղծագործություններից:   Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Զոյա Կարապետյան: Ազատության հրապարակում տեղի […]

Արթուր Բաղդասարյանի ասելիքը

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել է  ապրիլի սկզբին  Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի  արդյունքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս համատեքստում  անդրադարձ է կատարվել  նաև սահմանների արդիականացման և վերազինման  խնդիրներին: ՀՎԿ նախագահ Արթուր  Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական […]

Շարունակվում են միջպետական ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները

Եղանակների բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսվել են փոսալցման աշխատանքները։ Աշխատանքներ են իրականացվում նաև շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ճանապարհի բարեկարգումը արագ ավարտելու նպատակով միջպետական մայրուղու այս հատվածում աշխատում են ճանապարհաշինական 9 կազմակերպություններ։ Այստեղ է տեղափոխվել նաև լրացուցիչ տեխնիկա: Ճանապարհի բարեկարգման աշխատանքները գտնվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար […]

Մենք այլևս սպանվածի, ունեզրկվածի բարդույթով չենք ապրում. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում, անդրադարձավ Ադրջեջանի իրականացրած ապրիլյան ոճրին: ‹‹Ապրիլյան ագրեսիայի մասին չխոսել չեմ կարող: Այդ երկիրը դիվանագիտության  մեջ ձախողվեց: Փորձեց այդ ճանապարհով իր հարցերը կարգավորել: Ընդամենը մի քանի ժամով տիրել էր որոշ տարածքների ու իր ձեռագիրը թողեց… Զինծառայողներին անդամահետելը,  մանուկներին ու ծերերին դաժանորեն սպանելը այդ […]

Խայտառակ գրառումներ մի տարածեք. կոչ Ռուսաստանի հայերին /վիդեո/

Աստրախանում բնակվող Արթուր Մկրտչյանը  և Հրաչյա Ներսիսյանը շտապել են Հայաստան գալ ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի լուրը ստանալուց անմիջապես հետո: Արթուր Մկրտչյանը 1989 թվականին կամավորագրվել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործին,պատերազմի ավարտից հետո մինչև 2009 թվականը Մկրտչյանը ծառայել է հայոց բանակում: Արթուր Մկրտչյանը Աստրախանում հիմնել է ԵԿՄ մասնաճյուղ, որտեղ էլ փորձում է բարոյադաստիրակչական ոգի հաղորդել Ռուաստանում ապրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված