15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանի ասելիքը

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նիստում քննարկվել է  ապրիլի սկզբին  Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի  արդյունքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս համատեքստում  անդրադարձ է կատարվել  նաև սահմանների արդիականացման և վերազինման  խնդիրներին: ՀՎԿ նախագահ Արթուր  Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր սահմանների անվտանգության աստիճանը պետք է բարձրացվի որակական նոր մակարդակի` այդ նպատակով օգտագործելով ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության  ռազմական նշանակության բարձր տեխնոլոգիական միջոցներ, ինչը նաև հնարավորություն կտա բարձրացնել առաջնագծում կանգնած մեր զինվորների անվտանգությունը՝ նվազագույնի հասցնելով զոհերի թիվը :

Կառավարման խորհուրդը նաև ողջունել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանի և  Հ3 հեռուստաընկերության նախաձեռնությունը` սահմանների արդիականացման և վերազինման նպատակով այսօր` ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից – 24:00-ն կազմակերպվող հեռուստանախագիծը՝  կոչ անելով  մեր հայրենակիցներին ցուցաբերել ակտիվություն  և իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում:

Կառավարման խորհրդում քննարկվել են նաև  ներքաղաքական, ինչպես նաև կուսակցական կազմակերպչական հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ