15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերը տեսանելիություն ապահովող համապատասխան սարքեր. Բագրատյան

«Մենք զոհեր ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան  8-ից հետո չի տեսնում, չունի գիշերը տեսանելիություն ապահովող համապատասխան սարքեր:  Հասարակ կապը չկա, որ կար 90-ականներին»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանն ընդգշեց՝   կան խնդիրներ, որոնք հարկ է քննարկել ու պարզաբանել:

«Շտաբի պետին հրավիրենք, տեսնենք` ինչ է կատարվում: Տասնյակներով ջիպերը դրվում են մարդկանց տակ, բայց հասարակ սարք չկա: Տղաներն իրար հետ կապվում են բջջայիններով ու հաճախ զոհեր ենք ունենում հենց այդ պատճառով»,- ասաց Բագրատյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ի պատասխան այս դիտարկման,  ասաց՝  նման նուրբ հարցերն այսպես չեն քննարկվում: «Մենք կազմակերպել ենք փակ քննարկումներ, ներկա է եղել ՊՆ առաջին տեղակալը, 46 հարց է եղել ու չկա մի հարց, որին նախարարը պատրաստ չէ պատասխանելու, պարզապես նպատակահարմարության մասին պետք է խոսենք: Աժ-ն էլ, կառավարությունն էլ պատրաստ են քննարկել տարաբնույթ հարցեր»,- ընդգծեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ