24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանահայերը հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո, վիդեո/

Ապրիլի 23-ին Բեռլինում կանգնեցվեց հայկական խաչքար Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ:

Ինչպես Բեռլինի հայտնում է Henaran.am-ի թղթակից Գայանե Առաքելյանը Հայաստանից բերված խաչքարը տեղադրվեց Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող արքեպիսկոպոսանիստ Սուրբ Հեդվիգ տաճարի բակում: Այս տաճարն ընտրվել է անցյալի հետքերով: Գերմանահայկական ընկերության ջանքերով 1919 թ. մայիսի 14-ին այստեղ է անցկացվել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին պատարագը Գերմանիայում, որին մասնակցել են Վայմարյան Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ և օտարերկրյա մի շարք դիվանագետներ: Այս մասին խաչքարի հետնամասում եռալեզու հիշատակում կա:

Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը խաչքարն օծեց Սերովբե վարդապետ Իսախանյանի, Տեր Գնել քահանա Գաբրիելյանի, գերմանական կաթոլիկ եկեղեցու Բեռլինի արքեպիսկոպոսարանի և Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանական երկրամասային եկեղեցու առաջնորդական փոխանորդների հետ միասին:

Բեռլինում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այս խաչքարը տեղադրելու նախաձեռնությունը Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի և Գերմանահայկական ընկերակցության նախագահ պարոն դր. Րաֆֆի Կանտյանինն է: Պարոն Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործում իրենց աջակցել են նաև մի շարք գերմանացի պաշտոնյաներ: Խաչքարը բերվել է Հայաստանից, շինարարական մասը կազմակերպել է «Աքսել ֆոն Յաշերով» ճարտարապետական գրասենյակը, իսկ ֆինանսավորումը կատարել են բարերար Արթուր և Աննա Վարժապետյանները Մոսկվայից:

Միջոցառմանը ներկա էին հայկական համայնքների անդամներ Գերմանիայի տարբեր քաղաքներից, գերմանացիներ, ռուսներ, թուրք մտավորականներ, և մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում` Բունդեսթագի փոխնախագահ տիկին Պետրա Պաուն, ներկայացուցիչ Բեռլինի քաղաքապետարանից, Ռուսաստանի դեսպանատնից, Գերմանիայում Լիբանանի, Կիպրոսի, Եգիպտոսի դեսպանները: Հայկական դեսպանատան կողմից հրավիրյալների շարքում էին նաև Հայաստանում Գերմանիայի առաջին դեսպան Նորբերթ Հայնցեն և վերջին երկու դեսպաններ Հանս-Յոխեն Շմիդթը և Ռայներ Մորելը:

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա հոգևորականներին, պաշտոնատար անձանց և որոշ ներկայացուցիչների համար Գերմանիայում հայկական դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն:

Իսկ ապրիլ 24-յան հերթական միջոցառումը երթն էր դեպի Գերմանիայում Թուրքական դեսպանատուն: Այս տարի ցուցարարները առավել շատ նախընտրել էին Արցախի դրոշը` ի նշան վերջին օրերին այնտեղ զոհվածների հիշատակի: Պաստառները և գրությունները բազմազան էին, որ միաբերան պահանջում էին արդարություն և փոխհատուցում:

Ցուցարարներից շատերը դժգոհում էին, որ Բեռլինում ապրող հայերը և այստեղ առկա բոլոր կառույցները համախմբված չեն գործում, տարբեր ակցիաներ են կազմակերպում և դրանք հաճախ զուգադիպում են ու իրենք երկընտրանքի առջև են կանգնում, թե որին մասնակցեն: «Ճիշտ կլիներ, որ մեկ-երկու օրում այսքան խտացված միջոցառումներ չլինեին, այլ մեկ-երկու շաբաթում, որ և‘ շատ խոսվեր թեմայի շուրջ, և‘ բազմամարդ լիներ, մեկ մարդը չի կարող բոլոր միջոցառումներին միաժամանակ մասնակցել»,-նշեցին նրանցից մի քանիսը:

Թուրքիայի դեսպանատան առջև հայ ցուցարարներին հետևում էին գերմանացի ոստիկանները:

Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ պարոն դր. Ժիրայր Քոչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք անհամբեր սպասում են հունիսի 2-ին: Այդ օրը Բունդեսթագում քննարկվելու է ցեղասպանության մասին բանաձևը: «Բունդեսթագի CDU/CSU խմբակցության նախագահ Վոլկեր Քաուդերն է այդ հարցը առաջ քաշել, տեսնենք թե նա ինչպես կվարվի իր խոստման հետ: Փառք տիրոջը, որ Թուրքիան այնպիսի նախագահ ունի, որ քաղաքավարություն բոլոր սահմաններն անցել է, իր ցեղակից, արյունակից Ալիևի հետ միասին աշխարհի ռեկորդակիրներն են, իրենց բանտերը լեցուն են թղթակիցներով և այստեղ էլ են թուրքերն իրենց անվայելուչ պահում: Իսկ Գերմանիայի կողմից ցեղասպանության ընդունումը Թուրքիայի համար կնշանակի սթափեցում»:

Իսկ Բեռլինում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցվող երկրորդ ու ավելի մեծ հուշակոթողի բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին:

fee2cba6-a603-40ce-aeec-dcd9abdba12e

a051c2d8-25fb-4085-8287-bd5ddcdd97eb

ea176d62-1eef-48e0-9cc1-33bffaeb068e

7ab39aaa-47ae-4df3-b3fb-d99c616c7bd6

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ